Լրահոս

18.03.2022 19:15


Մանիկյուրով աքաղաղը հայտնի է դարձել սոցցանցերում

Մանիկյուրով աքաղաղը հայտնի է դարձել սոցցանցերում

Չինաստանի բնակչուհին մանիկյուր է քսել իր աքլորին, տեղեկացնում է Oddity Central-ը։ Կինը լուսանկարում է իր աշխատանքներն ու հրապարակում ինտերնետում։

Շանհայցի կինն ապրում է աքլորի հետ, որին պահում է որպես ընտանի կենդանի։ 2022թ. չինուհին որոշել է թռչնին ինտերնետ-աստղ դարձնել և նրա ճանկերին մանիկյուր է քսել։ Դրա համար կինը կենդանուն տարել է սրահ, բայց այնտեղ հրաժարվել են սպասարկել նրան։

Ի դեպ, կինը չի հրաժարվել իր մտահղացումից և ինքն է մանիկյուր քսել աքլորի ճանկերին։ Նա պատմել է, որ ամեն ճանկի վրա ավելի քան մեկ ժամ է ծախսվել։ Բացի այդ, կինը չի սահմանափակվել միայն աքլորի ճանկերի լաքապատմամբ։ Նա իր թռչնին զարդարում է նաև փայլերով, ուլունքներով ու այլ զարդարանքներով։

Ինտերնետ-օգտատերերը, տեսնելով աքլորի մանիկյուրապատ ճանկերով լուսնկարները, սկսել են անհանգստանալ թռչնի առողջությամբ։ Կինը նրանց հավաստիացրել է, որ թռչնի վիճակը հիանալի է, նա ապրում է երջանիկ կյանքով։

Այս խորագրի վերջին նյութերը