Քաղաքական

18.03.2022 11:56


Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը կնշի Շուշիում

Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը կնշի Շուշիում

Politik.am-ը գրում է․ Մենք արդեն նկատել էինք, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանում որոշ շրջանակներ ակտիվորեն հակառուսականության քարոզ են իրականացնում։

Իրենց ընդդիմադիր ժամանակներում հակառուսականությունը Ռուսաստանի դրոշ վառելով, ՌԴ դեսպատան վրա ձվեր նետելով արտահայտող Փաշինյանն ու իր թիմը հիմա լուռ են, բայց խիստ աղմկում են իրենց արբանյակ քաղաքական խմբակները։

Հետաքրքիր է, որ այս օրերին ամենաակտիվ հակառուսականության քարոզ են իրականացնում այն քաղաքական գործիչները, որոնք հաճախ են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ԱԺ արտահերթ ընտրություններին աշխատում էին Փաշինյանի համար և ընտրություններից հետո իշխանության թևի տակ են գտնվում։ Հակառուսականության դրոշակակարներն են Փաշինյանի հետ հաճախ հանդիպող Լևոն Շիրինյանը, Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը, Դավիթ Սանասարյան, Միքայել Հայրապետյանը, Արամ Սարգսյանը, Սուրեն Սահակյանը և ընտրություններից հետո Փաշինյանի կողմից ռադիկալ ընդդիմադիր դաշտ գործուղված Սասնա Ծռերը կամ այսպես կոչված Բևեռը։

Հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում այդ հանդիպումների ժամանակ, որ դրանից հետո Փաշինյանի զրուցակիցները լծվում են հակառուսականության գործին։ Գուցե Փաշինյանի ընդդիմադիր ժամանակների հակառուսականությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով և այս մարդիկ վարակվում են։ Թե չէ դժվար է պատկերացնել, որ վարչապետ Փաշինյանը անձամբ է իր զրուցակիցներին խնդրում որ առավել ակտիվ հակառուսական քարոզ իրականացնեն։

Այս խորագրի վերջին նյութերը