Լրահոս

18.03.2022 10:49


Ով է տականք երգի հեղինակը. «Հրապարակ»

Ով է տականք երգի հեղինակը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Համացանցում նախօրեին մեծ տարածում գտած Eleven green խմբի «Տականք» երգը կատարող Նարե Նիկոյանն ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է։ Ավելին՝ Նարեն և իր ամուսինն են երգի բառերի և տեսանյութի հեղինակը։

Հիշեցնենք, որ երեկ տելեգրամյան Մելիք Ադամյան-2 ալիքը տարածել է Eleven Green խմբի «Տականք» երգը՝ մեջբերելով դրա հետևյալ խոսքերը․ «Դու տականք ես, տականք, Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան, Դու տականք ես, տականք՝ Ոչ սովորական, այլ՝ դավաճան»: Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում և քաղաքականացվում է «Տականքը», չնայած երգի հեղինակը մեզ խնդրեց այն չքաղաքականացնել»:

Այս խորագրի վերջին նյութերը