Մեկնաբանություն

18.03.2022 10:15


Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի օրակարգը

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի օրակարգը

Ադրբեջանն, այսպես կոչված, խաղաղության օրակարգի վերաբերյալ 5 կետ է առաջարկել ու պաշտոնական Երևանին կոչ է անում գալ ուղիղ բանակցություններ՝ առանց միջնորդի։

Թուրքիան էլ է պնդում, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց միջնորդի բանակցեն։

Նիկոլ Փաշինյանին կից ԱԳՆ «կանտոռան» հայտարարել է, որ պատրաստ է բանակցել, բայց միջնորդով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ։

Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հստակ օրակարգն ունեն։ Պահանջում են՝

–Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում,

–զիջել ՀՀ տարածքներն այնպես, ինչպես ադրբեջանական GPS-ը ցույց կտա,

–սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնել այնպես, որ Հայաստանը գործնականում զրկվի ռազմավարական միջպետական ճանապարհները միանձնյա վերահսկելուց,

–պետականորեն հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից՝ այն թողնելով սփյուռքի վրա,

–վերահաստատել Կարսի պայմանագիրը,

–տրամադրել Զանգեզուրի միջանցքը (վերջին շրջանում, կարծես, միջանցքից չեն խոսում, քանզի ուզում են մեզ կտրել Լաչինի միջանցքից)։

Մի խոսքով, թուրք–ադրբեջանական տանդեմը ցանկանում է մեզ տեսնել որպես փալաս–պետություն և «խաղաղության» իր տարբերակն է առաջարկում։

Իսկ ի՞նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը։ Ո՞րն է այն օրակարգը, որի շուրջ նա առաջարկում է միջնորդներին բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի հետ։ Չկա՛ նման օրակարգ։ «Խաղաղության դարաշրջանը» օրակարգ չէ։ Հատկապես երբ աշխարհը միջուկային պատերազմից 5 պակաս վիճակում է։

«Խաղաղության դարաշրջանն», ըստ Նիկոլի, սկիզբ է առնում այն պահից, երբ ՀՀ–ն բավարարում է մեր թշնամի պետությունների բոլոր ցանկությունները։ Քայլարածները համոզված են, որ այդ դեպքում կսկսի խաղաղության դարաշրջանը։

Դարաշրջանը, միգուցե, մեկնարկի բոլոր զիջումներից հետո, բայց կավարտվի մեր պետականության «դարաշրջանը»։ Թուրքական վիլայեթացման պայմաններում, իհարկե, «խաղաղության դարաշրջան» կլինի, բայց առանց հայերի ու միայն թրքացած հայերով։

Դատելով ամենից՝ Նիկոլը դեմ չէ նման հեռանկարին։ Միայն թե ինքն իր կաշին փրկի։

ՀՀ քաղաքացիներին ձեռնտո՞ւ է նիկոլական օրակարգը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը