Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը հրաժարվում է իրականացնել օրենքով սահմանված իր պարտականությունները
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը հրաժարվում է իրականացնել օրենքով սահմանված իր պարտականությունները (տես՝ ՏԻՄ օրենք, հոդված 33)
«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի հրավիրած ավագանու արտահերթ նիստի մասին Վանաձորի համայնքապետարան ուղարկված գրությանն ի պատասխան համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը հայտնել է, որ 24.01.22թ. Վանաձոր համայնքի ավագանու 11 անդամների նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ: 25.01.22 թ.-ին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ-ն ՀՀ Լոռու մարզպետարանի միջնորդությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ արդարադատության նախարարություններին է դիմել պարզաբանում ստանալու նպատակով՝ արդյոք Վանաձոր համայնքի ավագանու կողմից արտահերթ նիստ հրավիրելը իրավազոր է, թե ոչ: Միևնույն ժամանակ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացվել է պատասխան, որ հստակ կարգավորված չէ մինչև առաջին նիստի գումարումը միավորված համայնքների նորընտիր ավագանու կողմից արտահերթ նիստ գումարելու հնարավորությունը:
Ելնելով վերոգրյալից՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը ձեռնպահ է մնում Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարելու հետ կապված որևէ գործողությունից:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Դավիթ Հակոբյանին հիշեցնում ենք, որ ըստ ՏԻՄ օրենքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը չի հանդիսանում նիստ հրավիրող: Նա պարտավոր է ապահովել նիստի կազմակերպման գործընթացը:
Վերջում կրկին հիշեցնենք, որ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը կկայանա մարտի 18-ին, ժամը՝ 11:00-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում: Հրավիրում ենք Վանաձոր համայնքի ավագանու բոլոր անդամներին:

Մամիկոն Ասլանյան դաշինք