Լրահոս

17.03.2022 17:38


Ուկրաինայում գործող լաբորատորիաներում կորոնավիրուսի տարածման փորձեր են արվել

Ուկրաինայում գործող լաբորատորիաներում կորոնավիրուսի տարածման փորձեր են արվել

Ուկրաինայում ԱՄՆ-ի նախագծերի իրականացման ընթացքում առանձնացվել է վիրուսների վեց ընտանիք, ներառյալ կորոնավիրուսները, պաթոգեն մանրէների երեք տեսակ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը ՝ Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի ռազմա-կենսաբանական գործունեությանը վերաբերող փաստաթղթերի վերլուծության արդյունքներով: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ ուկրաինական լաբորատորիաները P-782 նախագծի հիմնական կատարողն են եղել, դա է հիվանդությունների փոխանցում չղջիկների միջոցով:

Ընդ որում, հետազոտությունները կրել են համակարգային բնույթ և իրականացվել են առնվազն 2009 թվականից ԱՄՆ-ից մասնագետների անմիջական հսկողության ներքո ՝ P-382, P-444 և P-568 նախագծերի շրջանակներում։

Կիրիլովը նաև նշել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ չղջիկների պաթոգենների վերաբերյալ Վրաստանում և Ուկրաինայում նախագիծը սկսվել է 2019 թվականի հոկտեմբերին՝ կորոնավիրուսի պանդեմիայի նախօրեին:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը