22-ամյա երիտասարդը հարազատ պապից գողություն էր արել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի կողմից կատարված գողության դեպքի հանգամանքները:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 22-ամյա երիտասարդը 2021թ. սեպտեմբեր ամվսա տարբեր օրերի, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր պապի բնակարանից վերցնելով վերջինիս պատկանող ավտոտնակի բանալիների կրկնօրինակները, մուտք է գործել ավտոտնակ և չհրկիզվող պահարանից հափշտակել խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 585.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: