2000-ական թթ. սկզբներին Հայաստանը և Ադրբեջանը (գուցե պատահական զուգադիպությամբ, գուցե՝ միմյանցից հետ չմնալու համար) ցանկություն հայտնեցին դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի մշտական հինգ անդամ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև ոչ մշտական 10 անդամ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով: 2011-2012 թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներն են Բոսնիան ու Հերցեգովինան, Բրազիլիան, Կոլումբիան, Գաբոնը, Գերմանիան, Հնդկաստանը, Լիբանանը, Նիգերիան, Պորտուգալիան և Հարավային Աֆրիկան:
Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը այլևս չի ցանկանում քվեարկվել 2012-2013 թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար, մինչդեռ Ադրբեջանը լուրջ դիվանագիտական աշխատանքներ է տանում և փորձում դառնալ համաշխարհային ամենահեղինակավոր և ներկայացուցչական կազմակերպության՝ ՄԱԿ-ի կարևորագույն կառույցի՝ ԱԽ-ի, ոչ մշտական անդամ:
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ այդ հարցում Բաքուն ակնկալում է պաշտոնական Մոսկվայի աջակցությունը: Էլմար Մամեդյարովն ասել է, որ անդամակցության հնարավորությունն արդեն քննարկել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ավելի վաղ՝ այս տարվա մայիսի վերջերին, Մամեդյարովը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցելով ՄԱԿ-ում Իսլամական համագործակցության կազմակերպություն անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստին, այդ կառույցի անդամ 57 երկրների դիվանագետներին տեղեկացրել է Ադրբեջանի ցանկությունների մասին՝ հորդորելով այս տարվա հոկտեմբերին կայանալիք ընտրություններում սատարել պաշտոնական Բաքվին:
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 23 երկրներ կարող էին պայքարել 2012-2013 թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար: Այսօր այդ տեղի համար պայքարում են այդ խմբի միայն երեք երկրներ՝ Ադրբեջանը, Հունգարիան և Սլովենիան: Հայաստանի հրաժարումից հետո Ադրբեջանը ընտրվելու որոշ հնարավորություններ ունի, թեև կրկին, այդ հնարավորությունները նվազ են:
Հայաստանի արտաքին քաղաքական սխալն այն էր, որ պետք է պայքարեր այն տեղի համար, որ այսօր պայքարում են Ադրբեջանը և Եվրոպական Միության երկու անդամներ: Պայքարել ոչ միայն ընտրվել փորձելու, այլ խոչընդոտելու Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը:
Ակնհայտ է, որ երբ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար պայքարում են Հայաստանն ու Ադրբեջանը, ապա երկուսից որևէ մեկի ընտրվելու հավանականություն գրեթե անհավանական է: Հայաստանն ու Ադրբեջանը ունեն, պայմանականորեն ասենք, իրենց բարեկամ երկրների խմբերը, որոնք, որպեսզի չնեղացնեն երկուսին էլ, քվեարկելու էին Հունգարիայի կամ Սլովենիայի օգտին: Եվ պատահական չէ, որ Մամեդյարովը արդեն ակնկալում է Ռուսաստանի օժանդակությունը: Միջազգային կառույցներում, այդ թվում և ՄԱԿ-ում, Հայաստանն ու Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակիցներ, սովորաբար միմյանց աջակցում են: Այսօր, երբ Հայաստանը հանել է իր թեկնածությունը, Ռուսաստանը այլևս բարդույթներ չի ունենա քվեարկել հենց Ադրբեջանի օգտին: Այս դեպքում, երբ Հայաստանը հրաժարվում է քվեարկվել անդամ դառնալու համար, Ռուսաստանի ձեռքերն ազատվում են՝ կքվեարկի, ինչպես կցանկանա:
Նույնը վերաբերում է արաբական և մահմեդական երկրներին, որոնք, ճիշտ է, գերակշիռ մեծամասնությամբ՝ հաշվի առնելով կրոնական համերաշխությունը, քվեարկում են Ադրբեջանի օգտին, սակայն նրանց մեջ կային երկրներ, որոնք շեղվում էին, երբ ընտրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև էր: Այսօր, երբ Հայաստանը այլևս չի պայքարում ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամության համար, Լիբանանը, Սիրիան կամ Եգիպտոսը Ռուսաստանի նման այլևս տատանվելու խնդիր չունեն: Նրանք կարող են հանգիստ քվեարկել Ադրբեջանի օգտին: Եվ այս հարցում հենց Հայաստանը օգնեց՝ իր «ոչ նախաձեռնողական» կեցվածքի պատճառով: Ու հիմա հայ դիվանագետների ու լոբբիստների համար շատ դժվար է ու ինչ-որ տեղ՝ ոչ կոռեկտ, Ռուսաստանին, Լիբանանին, Սիրիային ու մյուս բարեկամ երկրներին համոզել, որպեսզի նրանք դեմ քվեարկեն Ադրբեջանին: Ի՞նչու պիտի դեմ քվեարկեն: Կարելի է ակնկալել բարեկամների օժանդակութունը, երբ դու ունես նպատակ և այդ նպատակի համար պայքարում ես, դիմում նրանց:
Հայաստանի գործող իշխանությունները հայտարարում են, որ հանրապետությունը վարում է արտաքին նախաձեռնողական քաղաքականություն: «Նախաձեռնողական» բառը հայ քաղաքական բառապաշար ներմուծվեց և հատկապես շրջանառվում էր որպես մեծագույն ձեռքբերում Հայաստան-Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին, երբ գործող իշխանություններին թվում էր, թե թուրքական կողմը վերանայում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելու նախկին կեցվածքը և այլևս նախապայմաններ չի առաջադրում:
Պետք է նկատել, որ «նախաձեռնողական» բառը չի կարող արտահայտել տվյալ երկրի արտաքին քաղաքականության ուղղությունը կամ առաջնահերթությունը: Որևէ երկրի արտաքին քաղաքականություն կարող է լինել եվրոպամետ, ամերիկամետ, ռուսամետ, թուրքամետ, փոխլրացված, չեզոք և այլն: Այս տերմիններով արտահայտվում է երկրի արտաքին քաղաքականության բովանդակութունը, ուղղությունը, առաջնահերթությունը: Մինչդեռ «նախաձեռնողականը» ընդամենը տեխնիկական բառ է, որն արտահայտում է ոչ թե արտաքին քաղաքականության բովանդակություն կամ ուղղություն, այլ ակտիվություն, միջոց: Նախաձեռնողական կարող է լինել որևէ երկրի ինչպես եվրոպամետ, ռուսամետ, թուրքամետ, փոխլրացված, այնպես էլ բովանդակային առումով ամեն քաղաքականություն:
Այս նրբությունը փորձեցի ներկայացնել՝ ցույց տալու, որ Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը բովանդակային առումով ոչ միայն չունի անուն, այլ արտաքին քաղաքականություն իրականացնելու իմաստով, հաշվի առնելով ՄԱԿ-ում հոկտեմբերին սպասվելիք քվեարկությունը, նաև նախաձեռնողական չէ՝ հակառակ իշխանական պնդումների:
Հայաստանի արտաքին քաղաքական սխալը
2000-ական թթ. սկզբներին Հայաստանը և Ադրբեջանը (գուցե պատահական զուգադիպությամբ, գուցե՝ միմյանցից հետ չմնալու համար) ցանկություն հայտնեցին դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի մշտական հինգ անդամ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև ոչ մշտական 10 անդամ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով: 2011-2012 թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներն են Բոսնիան ու Հերցեգովինան, Բրազիլիան, Կոլումբիան, Գաբոնը, Գերմանիան, Հնդկաստանը, Լիբանանը, Նիգերիան, Պորտուգալիան և Հարավային Աֆրիկան:
Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը այլևս չի ցանկանում քվեարկվել 2012-2013 թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար, մինչդեռ Ադրբեջանը լուրջ դիվանագիտական աշխատանքներ է տանում և փորձում դառնալ համաշխարհային ամենահեղինակավոր և ներկայացուցչական կազմակերպության՝ ՄԱԿ-ի կարևորագույն կառույցի՝ ԱԽ-ի, ոչ մշտական անդամ: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ այդ հարցում Բաքուն ակնկալում է պաշտոնական Մոսկվայի աջակցությունը: Էլմար Մամեդյարովն ասել է, որ անդամակցության հնարավորությունն արդեն քննարկել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ավելի վաղ՝ այս տարվա մայիսի վերջերին, Մամեդյարովը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցելով ՄԱԿ-ում Իսլամական համագործակցության կազմակերպություն անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստին, այդ կառույցի անդամ 57 երկրների դիվանագետներին տեղեկացրել է Ադրբեջանի ցանկությունների մասին՝ հորդորելով այս տարվա հոկտեմբերին կայանալիք ընտրություններում սատարել պաշտոնական Բաքվին: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 23 երկրներ կարող էին պայքարել 2012-2013 թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար: Այսօր այդ տեղի համար պայքարում են այդ խմբի միայն երեք երկրներ՝ Ադրբեջանը, Հունգարիան և Սլովենիան: Հայաստանի հրաժարումից հետո Ադրբեջանը ընտրվելու որոշ հնարավորություններ ունի, թեև կրկին, այդ հնարավորությունները նվազ են: Հայաստանի արտաքին քաղաքական սխալն այն էր, որ պետք է պայքարեր այն տեղի համար, որ այսօր պայքարում են Ադրբեջանը և Եվրոպական Միության երկու անդամներ: Պայքարել ոչ միայն ընտրվել փորձելու, այլ խոչընդոտելու Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը: Ակնհայտ է, որ երբ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար պայքարում են Հայաստանն ու Ադրբեջանը, ապա երկուսից որևէ մեկի ընտրվելու հավանականություն գրեթե անհավանական է: Հայաստանն ու Ադրբեջանը ունեն, պայմանականորեն ասենք, իրենց բարեկամ երկրների խմբերը, որոնք, որպեսզի չնեղացնեն երկուսին էլ, քվեարկելու էին Հունգարիայի կամ Սլովենիայի օգտին: Եվ պատահական չէ, որ Մամեդյարովը արդեն ակնկալում է Ռուսաստանի օժանդակությունը: Միջազգային կառույցներում, այդ թվում և ՄԱԿ-ում, Հայաստանն ու Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակիցներ, սովորաբար միմյանց աջակցում են: Այսօր, երբ Հայաստանը հանել է իր թեկնածությունը, Ռուսաստանը այլևս բարդույթներ չի ունենա քվեարկել հենց Ադրբեջանի օգտին: Այս դեպքում, երբ Հայաստանը հրաժարվում է քվեարկվել անդամ դառնալու համար, Ռուսաստանի ձեռքերն ազատվում են՝ կքվեարկի, ինչպես կցանկանա: Նույնը վերաբերում է արաբական և մահմեդական երկրներին, որոնք, ճիշտ է, գերակշիռ մեծամասնությամբ՝ հաշվի առնելով կրոնական համերաշխությունը, քվեարկում են Ադրբեջանի օգտին, սակայն նրանց մեջ կային երկրներ, որոնք շեղվում էին, երբ ընտրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև էր: Այսօր, երբ Հայաստանը այլևս չի պայքարում ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամության համար, Լիբանանը, Սիրիան կամ Եգիպտոսը Ռուսաստանի նման այլևս տատանվելու խնդիր չունեն: Նրանք կարող են հանգիստ քվեարկել Ադրբեջանի օգտին: Եվ այս հարցում հենց Հայաստանը օգնեց՝ իր «ոչ նախաձեռնողական» կեցվածքի պատճառով: Ու հիմա հայ դիվանագետների ու լոբբիստների համար շատ դժվար է ու ինչ-որ տեղ՝ ոչ կոռեկտ, Ռուսաստանին, Լիբանանին, Սիրիային ու մյուս բարեկամ երկրներին համոզել, որպեսզի նրանք դեմ քվեարկեն Ադրբեջանին: Ի՞նչու պիտի դեմ քվեարկեն: Կարելի է ակնկալել բարեկամների օժանդակութունը, երբ դու ունես նպատակ և այդ նպատակի համար պայքարում ես, դիմում նրանց: Հայաստանի գործող իշխանությունները հայտարարում են, որ հանրապետությունը վարում է արտաքին նախաձեռնողական քաղաքականություն: «Նախաձեռնողական» բառը հայ քաղաքական բառապաշար ներմուծվեց և հատկապես շրջանառվում էր որպես մեծագույն ձեռքբերում Հայաստան-Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին, երբ գործող իշխանություններին թվում էր, թե թուրքական կողմը վերանայում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելու նախկին կեցվածքը և այլևս նախապայմաններ չի առաջադրում: Պետք է նկատել, որ «նախաձեռնողական» բառը չի կարող արտահայտել տվյալ երկրի արտաքին քաղաքականության ուղղությունը կամ առաջնահերթությունը: Որևէ երկրի արտաքին քաղաքականություն կարող է լինել եվրոպամետ, ամերիկամետ, ռուսամետ, թուրքամետ, փոխլրացված, չեզոք և այլն: Այս տերմիններով արտահայտվում է երկրի արտաքին քաղաքականության բովանդակութունը, ուղղությունը, առաջնահերթությունը: Մինչդեռ «նախաձեռնողականը» ընդամենը տեխնիկական բառ է, որն արտահայտում է ոչ թե արտաքին քաղաքականության բովանդակություն կամ ուղղություն, այլ ակտիվություն, միջոց: Նախաձեռնողական կարող է լինել որևէ երկրի ինչպես եվրոպամետ, ռուսամետ, թուրքամետ, փոխլրացված, այնպես էլ բովանդակային առումով ամեն քաղաքականություն: Այս նրբությունը փորձեցի ներկայացնել՝ ցույց տալու, որ Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը բովանդակային առումով ոչ միայն չունի անուն, այլ արտաքին քաղաքականություն իրականացնելու իմաստով, հաշվի առնելով ՄԱԿ-ում հոկտեմբերին սպասվելիք քվեարկությունը, նաև նախաձեռնողական չէ՝ հակառակ իշխանական պնդումների:Թաթուլ Հակոբյան
Ըստ civilitasfoundation.org–ի