Ովքեր են ուզում ՌԴ-ի պարտությունը և Արևմուտքի/Ուկրաինայի հաղթանակը
Կոլեկտիվ Արևմուտքն այսօր խաղում է Ուկրաինայի ձեռքերով։ Ավելի ճիշտ, Արևմուտքը կռվում է Ռուսաստանի դեմ՝ մինչև վերջին ուկրաինացին։
Ովքե՞ր են ուզում ՌԴ–ի պարտությունը
Ցանկացողները շատ են՝ ԱՄՆ–ից մինչև Ուկրաինայի հակառուսական շրջանակներ, Բրյուսելից մինչև Ճապոնիա, Լեհաստանից մինչև Անկարա ու Բաքու։ Այս շրջանակների շահն ու ցանկությունը տեսանելի են և հասկանալի։ Եթե Ռուսաստանն ընկնի, ապա իրենք փախցնելու բան ունեն։
Ռուսաստանի պարտությունը ցանկացողների մի շրջանակ էլ կա, որոնց մոտիվացիան առաջին հայացքից հասկանալի ու տեսանելի չէ, բայց դա միայն առաջին հայացքից։
Խոսքը Հայաստանի իշխանությունների ու մեր տնաբույծ «արևմտամետների» (իրականում՝ թուրքամետների) մասին է։ Սրանք էլ են «բալետ» անում Ռուսաստանի դեմ ու պաշտպանում «ազատատենչ» Ուկրաինային։
Հարց է առաջանում, թե ո՞րն է ֆորմալ առումով ազգությամբ հայ այս մարդկանց շահը։ Ո՞ւմ համար պարզ չէ, որ եթե ՌԴ–ն պարտվի, քանդվելու է։ Դրանից մեր տարածաշրջանում օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք չեն էլ թաքցնում, որ սպասում են ՌԴ պարտությանը, որ Հայաստանն ու Արցախը կուլ տան։
ՀՀ իշխանությունները թաքնված ձևով են «բալետ» անում Ուկրաինային։ Դա արտահայտվում է հակառուսականությունը «տակից» խրախուսելով և թուրքամետ գիծն ակտիվ պահելով։
Ինչ մնում է «արևմտամետիստ» ներկայացողներին, ապա սրանք բացահայտ են խաղում։ Գնում են Ուկրաինայի դեսպանատուն ու աջակցություն հայտնում, սոցիալական ցանցերում հակառուսական քարոզ տանում, տարածում հակառուսական ֆեյք լուրերը, գովաբանում Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։
Սրանց բոլորին մեկ բան է միավորում՝ հակաղարաբաղցիությունը, հակահայկականությունը, թուրքամետությունն ու Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու պատրաստակամությունը։ Պլյուս՝ փողն ու իշխանությունը։
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից ակնկալում է աջակցություն իր իշխանությանը՝ դիմացը խոստանալով ՀՀ–ի թրքացում և Արցախի հայաթափում։ Մյուսները թուրքամետություն են անում կոնկրետ «քեշ» փողի դիմաց։ Անունը դնում են՝ «Չար Ռուսաստանի դեմ պայքար», ու Թուրքիայի շահն են առաջ մղում։
Փաստորեն, Թուրքիան, Ադրբեջանը, նիկոլենք, «ծռիստները», հայկական անուն ազգանուն ունեցող «արևմտամետիստները», «քաղաքացիական» ակԾիվիստներն ունեն նույն թիրախը՝ Ռուսաստան։ Նրանց թիրախում նաև Հայաստանն ու Արցախն են։
Եկել է թուրքական 5–րդ շարասյան բացահայտ գործելու և թրքաբոլշևիզմն օրը ցերեկով քարոզելու ժամանակը։
Ե՞րբ է գալու հայաստանակենտրոն նախագծերի ժամանակը։ Հարցի պատասխանը կախված է բոլորիցս։

Պետրոս Ալեքսանյան