Ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրատապ քննարկում՝ Արցախում հումանիտար իրավիճակի մասին
Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյային երրորդ հիմնական նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների պահանջով տեղի կունենա հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով:
Նիստի ավարտին ընդդիմությունը կներկայացնի հայտարարության տեքստ, որն արդեն ուղարկվել է իշխող խմբակցությանը՝ ծանոթանալու և դիրքորորշում արտահայտելու։
Հայտարարության տեքստը՝ ստորև։
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՐՈւՆԱԿԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈւԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝
Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ,
Արցախի Հանրապետության հետ շփման գծի երկայնքով ռազմական էսկալացիան և Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով,
Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով,
Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը,
Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները,
Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը,
Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը,
Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը,
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը,
Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը սատարում է Արցախի Հանրապետությանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովին և Արցախի ժողովրդին,
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող ահաբեկչության և հումանիտար աղետի հրահրման համար,
Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և Ադրբեջանի կողմից հրահրված երեք պատերազմներն ու շարունակվող ահաբեկչությունը լավագույն ապացույցն են, որ ժամ առաջ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, այդ թվում՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի ներքո,
Արցախի Հանրապետության և արցախցիների անվտանգության երաշխավորման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային և առաքելության լիարժեք իրականացման գործառութային սահմանափակումներ,
անկախ Ադրբեջանի քմահաճույքից պետք է վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում՝ օրակարգում ունենալով Արցախի հումանիտար վիճակի, անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովման, դեօկուպացիայի և կարգավիճակի հարցերը,
Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից,
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունը միջազգային իրավունքի ակնհայտ ոտնահարում է, ենթակա է համարժեք արձագանքի միջազգային հանրության կողմից և չի բերելու որևէ արդյունքի:
Ելնելով վերը շարադրվածից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դաշնակից և բարեկամ երկրներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անում՝
Բարձրացնել իրենց ձայնը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան գործունեության հերթական դրսևորումները, Ադրբեջանի և Թուրքիայի ամենաթողության վերածվող անպատժելիությունը:
Ձեռնարկել գործուն միջոցներ, նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը՝ կանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիան, ահաբեկչական գործելաոճը, հարկադրանքի և շանտաժի քաղաքականության իրականացումը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր գործողությունները, ըստ էության քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ հարձակումները, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար:
Հաշվի առնելով վերոգրյալը և Ադրբեջանի շարունակական ագրեսիան և դրա արդյունքում ստեղծված հումանիտար աղետը, Ադրբեջանի և Թուրքիայի տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունը անհրաժեշտ է արժանացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հստակ իրավաքաղաքական գնահատականին: