Քաղաքական

17.03.2022 14:04


«Խաբվել ենք Փաշինյանի ականջահաճո խոսքերին, ընտրել իրեն»․ Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց՝ պահանջելով ավագանու արտահերթ ընտրություններ

«Խաբվել ենք Փաշինյանի ականջահաճո խոսքերին, ընտրել իրեն»․ Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց՝ պահանջելով ավագանու արտահերթ ընտրություններ

Վարչապետը հայտարարեց, որ դատական համակարգը պետք է անկախ լինի։ Անցավ որոշ ժամանակ, հրապարակում հայտարարեց, թե կա՞ մի դատավո, որ կարող է իմ ասածի չանել։ Հիմա ասում եք՝ ինչու չենք վստահում ներկա իշխանություններին, ո՞նց վստահենք։ Այս մասին բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Փարաքարի բնակիչներից մեկը։

«Մենք ենք ընտրել իրեն, բայց խաբվել ենք ականջահաճո խոսքերին, խոստումներ տվեց, ասաց՝ այսպես կանեմ, այնպես կանեմ։ Մեր ընտրածն են, հիմա ասում ենք՝ ծառայեք այնպես, ինչպես մենք ենք ուզում։

Ժողովուրդն է որոշում՝ իրենք ոնց պետք է ծառայեն։ Արդեն չենք հավատում ամբիոնից ասվող ականջահաճո խոստումներին, ժողովուրդը էլ հումորային հաղորդումներ չի նայում, փոխարենը ԱԺ նիստերն նայում»,-ասաց նա։

Նշենք, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչները համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքների հետ։ Նրանք պահանջում են կառավարությունից որոշում ընդունել արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը