Լրահոս

26.07.2011 14:57


ՀԱԿ–իշխանություն քննարկումների երկրորդ փուլի արդյունքները

ՀԱԿ–իշխանություն քննարկումների երկրորդ փուլի արդյունքները

Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ–իշխանություն քննարկումների երկրորդ փուլը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ այսօր կոալիցիան և ՀԱԿ–ը ձևավորել են քննարկումնրի օրակարգը։ Վերջինս ընդգրկում է երկու հարց՝ ՀԱԿ–ի առաջարկած արտահերթ ընտրությունների անցկացման հարցը և կոալիցիայի՝ ընտրությունների պատշաճ անցկացման կանոնների մշակման հարցը։

«7օր»–ի հարցին՝ եթե մինչև սեպտեմբեր պայմանավորվածություն ձեռք չբերվի արտահերթ ընտրությունների շուրջ, ու դրանք չանցկացվեն, ՀԱԿ–ը դուրս կգա՞ այս երկխոսությունից, Լ. Զուրաբյանն ասել է, որ ինքը նախապես պատասխանել է այդ հարցին, ու ավելացրել, որ իրենք անպայման պետք է քննարկեն արտահերթ ընտրությունների անցկացման հարցը, այլապես երկխոսության շարունակություն չի լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը