Աշխարհ

17.03.2022 20:15


Հնագետները Նոտր Դամի տաճարի տակ հնագույն կապարե սարկոֆագ են հայտնաբերել

Հնագետները Նոտր Դամի տաճարի տակ հնագույն կապարե սարկոֆագ են հայտնաբերել

Հնագետները Նոտր Դամի տաճարի տակ հնագույն կապարե սարկոֆագ են հայտնաբերել, ինչը նոր պատկերացումներ է տալիս շենքի պատմության մասին, որն այժմ վերանորոգման փուլում է՝ 2019թ․ ավերիչ հրդեհից հետո:

Նոտր Դամը, որը կառուցվել է 12-րդ դարում, պեղումներ է պատվիրել տաճարի ներսում։

Պեղումների վայրը գտնվում է ժայռաշերտի տակ, որը թվագրվում է 18-րդ դարով, սակայն որոշ ցածր մակարդակներ թվագրվում են 14-րդ դար, իսկ որոշները՝ նույնիսկ 13-րդ դարասկիզբ։ Այս մասին հայտնել է մշակույթի նախարարությունը:

Նոտր Դամի տաճարը կվերաբացվի 2024թ․՝ աղետալի հրդեհից հինգ տարի անց։

Հնագետները նշել են, որ կապարե սարկոֆագը, հավանաբար, պատկանել է բարձրաստիճան պաշտոնյայի եւ կարելի է թվագրել 14-րդ դարով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը