Տնտեսական

17.03.2022 10:25


Չի բացառվում՝ նաև Զատիկին էլի ձվի դեֆիցիտ լինի այս տարի, ինչպես եղավ նախորդ տարի․ «Ժողովուրդ»

Չի բացառվում՝ նաև Զատիկին էլի ձվի դեֆիցիտ լինի այս տարի, ինչպես եղավ նախորդ տարի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում առկա իրավիճակի, դրա կապակցությամբ արտադրողների կողմից դիրքորոշումների ներկայացման, ոլորտում խնդիրների առաջացումը կանխարգելելու առաջարկությունների ներկայացման վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա են լինելու ձու արտադրողներ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Էկոնոմիկայի նախարարությունից ներկայացուցիչներ:

Տեղեկացնենք, որ Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն էին, որոնց չէին դիմանում փոքր տնտեսվարողները:

Խոսքը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի մասին է, որը ձու էր հանել վաճառքի ինքնարժեքից էժան: Այս ընկերությունը տևական ժամանակ ձվի շուկայում գնային տատանումներ էր առաջացնում, ինչի հետևանքով տուժում էին փոքր և միջին տնտեսվարողները: Օրինակ՝ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան այս ամենի հետևանքով փակման եզրին է: Նշենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը ժամանակներ առաջ ձվի շուկայում արհեստական գնիջեցում էր առաջացրել, այժմ՝ Սուրբ Զատիկին ընդառաջ, բարձրացնում է հավկիթի գները միանգամից միջինը 30 դրամով: Եվ չի բացառվում՝ նաև Զատիկին էլի ձվի դեֆիցիտ լինի այս տարի, ինչպես եղավ նախորդ տարի»։

Այս խորագրի վերջին նյութերը