Լրահոս

17.03.2022 09:41


«Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցների և ամերիկացի բասկետբոլիստների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

«Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցների և ամերիկացի բասկետբոլիստների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերը փոխանցվել են հետաքննության բաժանմունք:

Նյութերը նախապատրաստվել են մարտի 14-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած խուլիգանության փաստով:

Այդ օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան փողոցում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ԱՄՆ քաղաքացիների, ովքեր մարզիկներ են:

Արաբկիրի ոստիկանները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներ, 26-ամյա Ռոբերտ Հոբսը, 27-ամայ Օմեգա Հերիսիցրը, 29-ամյա Բենզել Մենսերը, 24-ամյա Դեվիդ Նիկլբերիրը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում երկաթե կայանման նշաններով հարվածներ են հասցրել նշված կենտրոնի անվտանգության աշխատակիցներ, Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Էդուարդ Սահակյանին, ով նշված առևտրի կենտրոնի անվտանգության պետն է, Երևանի բնակիչներ, 50-ամյա Հակոբ Հակոբյանին և 45-ամյա Էդուարդ Հարությունյանին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

ԱՄՆ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, կատարվածի մասին բացատրություններ են տվել, ապա բաց թողնվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Բերման ենթարկված ԱՄՆ քաղաքացիները «էրեբունի» բասկետբոլի ակումբի մարզիկներ են:

Այս խորագրի վերջին նյութերը