Լրահոս

26.07.2011 14:27


Բրեյվիկը կրակել է մարդկանց վրա «Մատանիների տիրակալը» ֆիլմի երաժշտության տակ

Բրեյվիկը կրակել է մարդկանց վրա «Մատանիների տիրակալը» ֆիլմի երաժշտության տակ

«ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ Անդերս Բրեյվիկը Ուտոյա կղզում մարդկանց սպանել է բրիտանացի կոմպոզիտոր Քլինթ Մանսելի՝ «Մատանիների տիրակալը. երկու ամրոց» ֆիլմի համար գրած երաժշտության տակ։

Լրագրողների տվյալներով՝ իր մանիֆեստում Բրեյվիկը հիշեցրել էր, որ ցանկանում է «Lux Aeterna» երաժշտությունն օգտագործել իր առաքելության մեջ։ Բրեյվիկը նկարագրել է այդ երաժշտությունը որպես «շատ ոգեշնչող, որն իր մեջ զայրույթ է առաջացնում»։

«Lux Aeterna»–ն սկզբում գրվել է Քլինթ Մանսելի կողմից՝ որպես Դարեն Արոնովսկու «Երազանքի ռեքվիեմը» ֆիլմի երաժշտություն։ Ավելի ուշ Մանսելը վերաձայնագրել է այն նվագախմբի և երգչախմբի հետ, որից հետո այդ երաժշտությունն օգտագործվել է հայտնի ֆիլմի երկրորդ հատվածում։

Այս խորագրի վերջին նյութերը