Նինո Բուրջանաձեի ամուսինը մտադիր է արտասահմանյան երկրներից ապաստան խնդրել
Վրացական իշխանությունների կողմից հետախուզման մեջ գնտվող (մայիսի 26-ի իրադարձությունների հետ կապված) Բադրի Բիցաձեն մտադիր է արտասահմանյան երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրել։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է նրա կինը՝ «Ժողովրդավարական շարժում. միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն։
Բուրջանաձեի խոսքերով՝ իշխանությունները դիտմամբ չեն ձերբակալում Բիցաձեին, որովհետև դա միջազգային հանրության մոտ մեծ աղմուկ կառաջացնի։
Բադրի Բիցաձեն լքել է Վրաստանը մայիսի 26–ի իրադարձություններից հետո։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունը չի հրապարակվում։
Այնուամենայնիվ, հուլիսի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում կսկսվեն Բիցաձեի գործի լսումները։ Դատավարությունը կանցնի հեռակա կարգով։ Բիցաձեն մեղադրվում է ապօրինի զինված խմբեր ստեղծելու մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին վրացական ոստիկանությունը ցրեց Թբիլիսիում ընդդիմության ցույցը։ Երկու մարդ զոհվեց, տասնյակ մարդ վիրավորվեց, ձերբակալվեց «Ժողովրդավարական շարժում. միացյալ Վրաստան» կուսակցության երկու անդամ։