Լրահոս

26.07.2011 13:17


Արծվիկ Մինասյան. «Այս երկխոսությունը փորձ է, ձև է, որպեսզի կողմերը պահպանեն իրենց գերակայությունը քաղաքական կյանքում»

Արծվիկ Մինասյան. «Այս երկխոսությունը փորձ է, ձև է, որպեսզի կողմերը պահպանեն իրենց գերակայությունը քաղաքական կյանքում»

Այսօր համատեղ մամլո ասուլիս են տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՅԴ  խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։

Անդրադառնալով «ՀԱԿ–իշխանություն» երկխոսությանը՝ Արծվիկ Մինասյանը նշել է.

-Առնվազն երկու աբսուրդ է տեղի ունենում։ Նախ երկու կողմերն էլ ներկայացնում են, որ երկխոսությունը աննախադեպ է։ Ո՞վ ասաց։ Այլ հարց է, որ եթե այս երկխոսությունը վերածվի բանակցությունների։ Բայց երկխոսությունը ինքնին աննախադեպ չի եղել, հայ քաղաքական կյանքում միշտ էլ եղել է երկխոսություն տարբեր ձևաչափերով։ Եվ երկրորդ՝ երբ խոսում ենք երկխոսության մասին, մենք պետք է քաջ գիտակցենք, որ սա երկու կողմերի համար էլ փորձ է, ձև է, որպեսզի պահպանեն իրենց գերակայությունը քաղաքական կյանքում այն առումով, որ իբր իրենք են թելադրողները, և հերթական ընտրություններում պահպանեն և ունենան որոշակի պաշար։

Մինասյանը նաև ընգծել է. «Երկխոսության կողմերի տեսակետները ամենակարևոր հարցերի շուրջ մեծ հաշվով համընկնում են»։

Իր հերթին անդրադառնալով նույն հարցին՝ Արմեն Մարտիրոսյանն ասել է.

–Իմ արժեքային համակարգը շատ արագ չեմ փոխում։ Ինչպես ասել եմ մեկ շաբաթ առաջ, ես սերիալներ չեմ նայում, առավել ևս՝ հայկական։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը