Աշխարհ

16.03.2022 20:35


Ռիհանան պատմել է հղիության 3-րդ եռամսյակի «մարտահրավերների» մասին (լուսանկար)

Ռիհանան պատմել է հղիության 3-րդ եռամսյակի «մարտահրավերների» մասին (լուսանկար)

Առաջնեկի լույս աշխարհ գալուն սպասող Ռիհանան խոստովանել է, որ հղիության երրորդ եռամսյակում ամեն ինչ մարտահրավերի է վերածվում։

Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, 34-ամյա երգչուհին օրերս մասնակցել է կոսմետիկ միջոցների ու օծանելիքի իր Fenty Beauty ապրանքանիշի նոր խանութի բացման արարողությանը, որի ժամանակ Elle ամսագրի հետ զրույցում խոստովանել է, որ հղիության երրորդ եռամսյակի առանձնահատկություններից մեկն այն է, որ ամեն ինչ մարտահրավերի է վերածվում։

«Դեմքը մի փոքր ավելի կլորիկ է դառնում, քիթը սկսում է լայնանալ։ Ամեն ինչ մարտահրավեր է դառնում՝ սկսած հագնվելուց, մինչ շպարվելը։ Սակայն ես սիրում եմ մարտահրավերներ»,-պատմել է Ռիհանան՝ հավելելով, որ սիրում է ստեղծագործել։

«Ինձ դուր են գալիս այն բաները, որոնք ստիպում են ստեղծագործական մոտեցում ցուցաբերել և նորովի ստեղծագործել, իսկ գեղեցկության հետ կարելի է այնքան շատ բան անել»,-նշել է երգչուհին։

Aglow: Rihanna candidly discussed her pregnancy recently while launching her Fenty Beauty line at ULTA BeautyBeing frank: The 34-year-old songbird dished to Elle during the event that she was in her 'where you wake up and you're like, oh, do I have to get dressed?''There's also those days, girl': Rihanna, who is expecting her firstborn child by her boyfriend A$AP Rocky, dished: 'There's a pregnancy glow'

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը