Աշխարհ

16.03.2022 20:15


Էյֆելյան աշտարակը 6 մետրով «աճել է»

Էյֆելյան աշտարակը 6 մետրով «աճել է»

Էյֆելյան աշտարակը 6 մետրով «աճել է» այն բանից հետո, երբ գագաթին նոր թվային ռադիոալեհավաք է ամրացվել:

Աշտարակը, որը 19-րդ դարի վերջին կառուցել է Գուստավ Էյֆելը, այժմ ունի 330 մետր բարձրություն այն բանից հետո, երբ DAB+ ալեհավաքը ուղղաթիռով բարձրացվել և ամրացվել է նրա գագաթին:

Իր կառուցման ընթացքում Էյֆելյան աշտարակը գերազանցել է Վաշինգտոնի հուշարձանը՝ դառնալով աշխարհի ամենաբարձր ձեռակերտ կառույցը, և այդ տիտղոսը նա պահպանել է չորս տասնամյակ, մինչև 1929թ․ Նյու Յորքի Քրայսլեր շենքի կառուցումը:

Ըստ TripAdvisor-ի՝ կռած երկաթից այս վանդակավոր աշտարակը աշխարհի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկն է:

Սակայն աշտարակը ավելի քան 100 տարի օգտագործվում է նաև լայնորեն հեռարձակվող հաղորդումների համար, ընդ որում՝ գագաթի բարձրությունը բազմիցս փոխվել է հնացած ալեհավաքների փոխարինմանը զուգընթաց:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը