Ուկրաինայի վկաները՝ որպես թուրքական 5-րդ շարասյուն
Ուկրաինական ճգնաժամը համաշխարհային լուրջ ու երկարատև ճգնաժամի հիմք է դառնում։ Բախվում են բազմաթիվ շահեր։ Աշխարհը ցնդվել է։ Ռուսաստանին, կարծես, զոռով մղում են դեպի միջուկային պատերազմ։ Այս ամենը տգիտության, ագահության ու անբարոյականության հետևանք է։
Արևմտյան աշխարհը, որի մաս է կազմում նաև ՌԴ–ն, ընկել է հերթական կոլապսի մեջ։ Նոր երկաթյա վարագույրը շատ ավելի լուրջ ջրբաժան կարող է ստեղծել ու հարվածել բոլորին։
Փլուզվել են բոլոր տեսությունները (մեր ողջույնները Սոմուել Հանթինգթոնին), բոլոր գաղափարները, բոլոր արժեհամակարգերը։ Մասնավոր սեփականության ինստիտուտի սրբացման ու ռասիզմի դեմ պայքարող Արևմուտքը հիմա ընկել է բոլշևիզմի ու ռասիզմի գիրկը։ Ռուսաստանն էլ իր հերթին տանում է սեփական պատմության ամենացավալի կռիվը։
Մի խոսքով, ամեն ինչ խառնվել է իրար։ Ճիշտն ու սխալն այստեղ որոշվում է շահերով։ Մնացածը լիրիկա է։
Ո՞րն է Հայաստանի շահը
Մենք այս կռվում առավելագույնը կարող ենք ակտիվ դիտորդի դեր ստանձնել։ Ինչ մնում է շահին, ապա այն պահանջում է Ռուսաստանի հաղթանակ։ Թե ինչ է նշանակում ՌԴ–ի համար հաղթանակը, այլ խոսակցության թեմա է, բայց մեր երկրի շահերից է բխում, որ ՌԴ–ն պլյուսով դուրս գա այս ճգնաժամից։ Հակառակ դեպքում Հայաստանը ոտատակ է գնալու։
Թուրքիան ու Ադրբեջանը ատամները սրած սպասում են ՌԴ–ի թուլացմանը և պարտությանը։ Եթե դա տեղի ունենա, ապա պարզ է, թե ինչ է լինելու Արցախի ու Հայաստանի հետ։
Թուրքիան ու Ադրբեջանն ակնհայտորեն պրոուկրաինական դիրք են բռնել։ Թեև ՌԴ–ն ու Ադրբեջանը պատերազմի նախօրեին դաշնակցային համաձայնագիր ստորագրեցին, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ուկրաինային աջակցելու համար։
Ադրբեջանական մամուլը խիստ հակառուսական շեշտադրումներով է հանդես գալիս։ Ի դեպ, ՌԴ–ն իր տարածքում փակել է ադրբեջանական լրատվամիջոցների հասանելիությունը։
Թուրքիայի ու Ադրբեջանի պահվածքը հասկանալի է․ իրենց շահերից է բխում Արևմուտքի հաղթանակը ՌԴ–ի նկատմամբ։ ՀՀ–ի շահերից հակառակն է բխում։ Մեզ ձեռնտու է ՌԴ հաղթանակը կամ առնվազն ոչ ոքին։ Սա այնքան պարզ է, որ նույնիսկ բացատրության կարիք չկա։ Բայց արի ու տես, որ ՀՀ–ում կան ակտիվ հասարակական գործիչներ ու քաղաքական կոչվող կուսակցություններ, որոնք ուկրաինամետ ու հակառուսական դիրքորոշում ունեն և քարոզում են այդ ուղղությամբ։ Սրանք ՀՀ–ում գործող թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ են։ Գիտակցված, թե ոչ, արդեն էական չէ։
Ուկրաինամետ քարոզ տանողները՝ Ուկրաինայի վկաները, պարզապես ՀՀ–ի ու Արցախի շահերի դեմ են գործում։ Ու եթե ԱԱԾ–ն լրտեսներ է փնտրում, ապա շատ պետք չէ փնտրել։ Այդ լրտեսները բացահայտ են գործում ու գտնվում են Նիկոլ Փաշինյանի թիմում կամ նիկոլամերձ շրջապատում։
Հայկ Ուսունց
Հ․Գ․ Կից նկարում Ուկրաինայի մի քանի «վկաներ», «ալ լյա» «ծռիստներ», գնացել են ՀՀ–ում Ուկրաինայի դեսպանատուն ու նրանց աջակցել։ Դրանցից մեկն էլ՝ Վարդան Հարությունյանը, ՖԲ գրառում էր արել, թե բա Ռուսաստանն արդեն պարտված է և ինքն Ուկրաինայի հետ է։
Թուրքական 5–րդ շարասյունն արդեն բացահայտորեն է գործում։ Օրը ցերեկով։ Արմանբաբաջանյաններն ու թրքամետ նիկոլները վխտում են Հայաստանում։