Բլինքենն ու Ալիևը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։
Նշելով հայ-ադրբեջանական վերջին լարվածության մասին հաղորդագրությունները՝ Բլինքենը կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և ակտիվացնել դիվանագիտական շփումները մնացած բոլոր հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար։

Աղբյուրը՝ tert.am