Լրահոս

22.04.2009 10:51


Հայաստան կժամանի Դատախազների Միջազգային Ասոցիացիայի Գլխավոր Քարտուղար Հենք Մարքարթ Շոլցը

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով 2009 թվականի ապրիլի 22-ին Երևան կժամանի  Դատախազների Միջազգային Ասոցիացիայի Գլխավոր Քարտուղար Հենք Մարքարթ Շոլցը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազության մամլո ծառայությունից՝ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ գլխավոր դատախազության և օտարերկրյա  պետությունների դատախազությունների միջև միջազգային-իրավական  համագործակցության զարգացման ուղիներին, ինչպես նաև ԴՄԱ -ի՝  2010 թվականի տարածաշրջանային  հերթական  կոնֆերանսը  Հայաստանում անցկացնելու հետ կապված  հարցեր: 2010 թ. Հայաստանում կանցկացվի նաև Եվրոպայի գլխավոր դատախազների  կոնֆերանսը: ՀՀ գլխավոր դատախազի առաջարկն  ընդունվել է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի  կողմից, որի մասին հայտնել է Խորհրդի քարտուղար տիկին Աննա Կապելոն՝  Երևանում  ապրիլի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացած հանդիպման ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը