Աշխարհ

15.03.2022 18:25


Չինաստանում հայտարարել են, որ միակողմանի պատժամիջոցները միայն սրում են հակասությունները

Չինաստանում հայտարարել են, որ միակողմանի պատժամիջոցները միայն սրում են հակասությունները

Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում հաշտության բանակցությունների առաջխաղացման եւ հումանիտար ճգնաժամի կանխման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

«Չինաստանը յուրովի կշարունակի կառուցողական դեր խաղալ լարվածության նվազեցման, հաշտության բանակցությունների առաջխաղացման եւ հումանիտար ճգնաժամի կանխման գործում»,-հայտարարել Է Վան Լին, որի խոսքը մեջբերում Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ն:

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել Է, որ Ուկրաինայի ճգնաժամի պատճառը հակասությունների սրումն Է Եվրոպայի անվտանգության ոլորտում, որոնք կուտակվել են տեւական ժամանակաշրջանում, եւ «Եվրոպայում երկարաժամկետ կայունության ձեռքբերման համար անհրաժեշտ Է, որպեսզի ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը երկխոսություն վարեն իրավահավասարության հիման վրա եւ ձեւավորեն անվտանգության հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն համակարգ»:

«Միակողմանի պատժամիջոցները միայն դժվարացնում են իրադրությունը եւ սրում հակասությունները: Փոխգործակցությունը եւ կոնսուլտացիաներն արեւելյան երկրների քաղաքական իմաստությունն ու դիվանագիտական ավանդույթն են, եւ այն գործով Է ապացուցել իր արդյունավետությունը»,-ընդգծել Է Վան Ին:

Իր հերթին Մարսուդին Ուկրաինայի իրադրության վերաբերյալ հայտարարել Է, որ Ինդոնեզիան պնդում Է մյուս երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը, կոչ Է անում՝ շուտափույթ դադարեցնել ռազմական հակամարտությունը եւ համապատասխան կողմերին երկխոսության Է հորդորում հանուն իրադրության ապաԷսկալացման եւ հումանիտար ճգնաժամի կանխման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը