Աննա Դանիբեկյանն ընդգծված բացասական վերաբերմունք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ. Լուսինե Սահակյան
Տեղի ունեցողը չի տեղավորվում տրամաբանության սահմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ մեկնաբանելով այսօրվա իրադարձությունները դատարանում:
Հիշեցնենք, որ, թեև մարտի 1-ին Գևորգյանը հայտարարել էր, որ մարտի 14-ին և 15-ին Ուկրաինայի հարցով ԵԽԽՎ արտահերթ նիստ պետք է կայանա, որին ինքը պետք է մասնակցի հեռավար ռեժիմով, դատավոր Դանիբեկյանը նիստը նշանակեց մարտի 15-ին։ Այսօր դատավորը նախ նիստը նշանակեց ժամը 16-ին, իսկ երբ մինչ այդ բոլորը, բացի Գևորգյանից, եկան, արձանագրեց նրա բացակայությունը և նիստը տեղափոխեց մարտի 22-ին։
«Նույնիսկ դատախազները վրդովվեցին։ Դա անհարգալից վերաբերմունք է դատարանի, նիստի մասնակիցների նկատմամբ։ Որովհետև դատարանի համար ակնհայտ էր, որ Արմեն Գևորգյանը չի կարող մասնակցել այսօրվա նիստին։ Դա ակնհայտ էր նույնիսկ նիստը նշանակելիս։ Բայց, նշանակելով, նաև տեղափոխել ժամը 16-ին... Դա ուղղակի անտրամաբանական է։ Այնպիսի պավորություն է, որ դատավոր Դանիբեկյանի գործողություններից զարմանալ պետք չէ: Նա որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող քայլեր է անում»,-նշեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ վերջին նիստին դատավորը նույնպես մի քանի ընդմիջում հայտարարեց, պահանջեց փաստաթղթերով հաստատել առաջիկա գործուղումը և, այնուամենայնիվ, մերժեց միջնորդությունը։ Նման օրինակները շատ են, հավելեց Լուսինե Սահակյանը։
Նրա խոսքով՝ դատավորն ընդգծված բացասական վերաբերմունք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ և չի կարող օբյեկտիվորեն քննել նրա մասով գործը: Նա մերժեց ինքնաբացարկը, սակայն գործնականում ամեն օր հաստատում է իր հակակրանքն Արմեն Գևորգյանի նկատմամբ, եզրափակեց փաստաբանը։
Աննա Դանիբեկյանն ընդգծված բացասական վերաբերմունք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ. Լուսինե Սահակյան
Տեղի ունեցողը չի տեղավորվում տրամաբանության սահմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ մեկնաբանելով այսօրվա իրադարձությունները դատարանում:
Հիշեցնենք, որ, թեև մարտի 1-ին Գևորգյանը հայտարարել էր, որ մարտի 14-ին և 15-ին Ուկրաինայի հարցով ԵԽԽՎ արտահերթ նիստ պետք է կայանա, որին ինքը պետք է մասնակցի հեռավար ռեժիմով, դատավոր Դանիբեկյանը նիստը նշանակեց մարտի 15-ին։ Այսօր դատավորը նախ նիստը նշանակեց ժամը 16-ին, իսկ երբ մինչ այդ բոլորը, բացի Գևորգյանից, եկան, արձանագրեց նրա բացակայությունը և նիստը տեղափոխեց մարտի 22-ին։
Նրա խոսքով՝ դատավորն ընդգծված բացասական վերաբերմունք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ և չի կարող օբյեկտիվորեն քննել նրա մասով գործը: Նա մերժեց ինքնաբացարկը, սակայն գործնականում ամեն օր հաստատում է իր հակակրանքն Արմեն Գևորգյանի նկատմամբ, եզրափակեց փաստաբանը։
Աղբյուրը` news.am