ԿԲ գնահատմամբ՝ տրանսֆերտները կնվազեն մոտ 20 տոկոսով
Կենտրոնական բանկը Հայաստանում սպասում է տրանսֆերտների նվազում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուս-ուկրաինական իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տրանսֆերտների վրա, որոնց մի մասը հատկապես ստացվում էր Ռուսաստանից:
«Մեր գնահատականների համաձայն՝ այս տարվա ընթացքում տրանսֆերտների որոշակի նվազում կունենանք, շատ նախնական գնահատականների համաձայն՝ շուրջ 20 տոկոսի չափ»,-ասաց Գալստյանը:
Անդրադառնալով վարկավորման տեմպի նվազման վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահը նշեց, որ վարկավորման վրա ազդեցություն ունեցող ամենամեծ գործոնը ընդհանուր անորոշությունն է:
«Երբ բիզնեսի, բանկերի համար պարզ կլինեն կոնֆլիկտի զարգացման, տնտեսությունների զարգացման հեռանկարները, կարծում եմ, որ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացումը, որը նպաստելու է երկրում գնաճային միջավայրի կարգավորմանը, ներդրողների տեսանկյունից շատ ավելի դրական քայլ է դիտվելու, մարդիկ ներդրումներ են իրականացնելու՝ հիմնվելով հենց մեր մակրոտնտեսական քաղաքականության վրա»,-ասաց ԿԲ նախագահը: