Լրահոս

15.03.2022 17:41


BMW-ն բախվել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին սպասարկող մեքենային

BMW-ն բախվել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին սպասարկող մեքենային

Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուր գյուղի Անանուն փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda CRV մակնիշի 055 HH 11 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Honda-ի համարանիշները հաշվառված են ՀՀ ԱԺ հաշվեկշռում, և այն սպասարկում է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։

Այս խորագրի վերջին նյութերը