Էդմոն Մարուքյանը հավատարիմ հաճախորդ է։ Նրան հաճախորդության «պատվո» շքանշանի կարելի է արժանացնել։
Էդմոնը ոչ միայն հավատարիմ, այլ նաև սկզբունքային հաճախորդ է։ Նա սկզբունքորեն հաճախորդություն է անում օրվա իշխանություններին։
Էդմոնի հետագիծն ու քաղաքական տապանաքարը
Սրան պեղեցին Վանաձորում։ Նախ ՀՀ 3–րդ քաղաքում այս «միամիտ» լոռեցուն դարձրեցին պատգամավոր՝ «Ժողովրդավարություն՝ առանձին վերցրած մեկ մեծամասնական ընտրատարածքում» և Վիկտոր Դալլաքյանին«քցելու» ծրագրերի շրջանակներում։ Հետո հնարավորություն տվեցին կուսակցություն ստեղծել ու բազում հաճախորդիկներ հավաքել իր շուրջը:
Էդմոնի ստեղծած «Լուսահոգի» կուսակցությանը կցեցին մյուս հաճախորդներին՝ ճղճղան Նիկոլ Փաշինյանին ու մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանին։ Այս կցմցված թիմը դարձավ «Ելք» դաշինք ու մտավ։ Մտավ ԱԺ՝ մինչև այդ հասցնելով կոլեկտիվ հաճախորդացման տարբերակով մտնել օրվա իշխանության հետույքը։
2018–ի գարնանը Նիկոլը, հաճախորդական գինը բարձրացնելու նպատակով, դուրս եկավ փողոց ու Սերժ էր մերժում։ Իսկ ահա Էդմոնը հավատարիմ էր օրվա իշխանությանը։ Նա հակահեղափոխական էր։ Հեղափոխությունն անց 5, սակայն, Էդմոնը դարձավ թունդ հեղափոխական ու մտավ։ Մտավ նիկոլական իշխանության հետույքը։ Բայց քանի որ Նիկոլի շուրջը լիքը սոված մանուկներ կային, ուստի Էդմոնին տեղ չհասավ նիկոլական իշխանության մեջ։ Փոխարենը հասավ չափալախ։
Մի պահ Էդմոնը ստիպված ընդդիմություն էր անում, բայց երկար չդիմացավ առերեսմանը։ Հատկապես որ թուլացած Նիկոլին արդեն պետք էին Էդմոնն ու մյուս հաճախորդները։
Հիմա Էդմոնը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Թե ինչ հանձնարարություններ է կատարելու, կարելի է գլխի ընկնել։ Էդմոնը, որպես քոքված հաճախորդ, օդում որսացել է, որ Նիկոլի մոտ պաշտոն ստանալու համար պետք է թուրքամետ լինել։ Որսացել է ու դարձել «խաղաղասեր»։ Գովերգում է Նիկոլի թուրքամետ գիծը՝ անունը դնելով խաղաղասիրություն։
Քաղաքականապես Էդմոնը վաղուց էր մահացել։ Հիմա մահացավ որպես մարդ, ով կիսում է Արցախի պետականության կորստի ու հազարավոր զոհերի պատասխանատվությունը։
Բարոյակա՞ն մարդ էր արդյոք Էդմոն Մարուքյանը։ Ո՛չ, նա բարոյական մարդ չէր։ Նա մի «սագագող» էր, որն ուզում էր ապրել հասարակության հաշվին և օրվա իշխանության հետույքում։
Հատուկ հանձնարարություններով հաճախորդը
Էդմոն Մարուքյանը հավատարիմ հաճախորդ է։ Նրան հաճախորդության «պատվո» շքանշանի կարելի է արժանացնել։
Էդմոնը ոչ միայն հավատարիմ, այլ նաև սկզբունքային հաճախորդ է։ Նա սկզբունքորեն հաճախորդություն է անում օրվա իշխանություններին։
Էդմոնի հետագիծն ու քաղաքական տապանաքարը
Սրան պեղեցին Վանաձորում։ Նախ ՀՀ 3–րդ քաղաքում այս «միամիտ» լոռեցուն դարձրեցին պատգամավոր՝ «Ժողովրդավարություն՝ առանձին վերցրած մեկ մեծամասնական ընտրատարածքում» և Վիկտոր Դալլաքյանին «քցելու» ծրագրերի շրջանակներում։ Հետո հնարավորություն տվեցին կուսակցություն ստեղծել ու բազում հաճախորդիկներ հավաքել իր շուրջը:
Էդմոնի ստեղծած «Լուսահոգի» կուսակցությանը կցեցին մյուս հաճախորդներին՝ ճղճղան Նիկոլ Փաշինյանին ու մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանին։ Այս կցմցված թիմը դարձավ «Ելք» դաշինք ու մտավ։ Մտավ ԱԺ՝ մինչև այդ հասցնելով կոլեկտիվ հաճախորդացման տարբերակով մտնել օրվա իշխանության հետույքը։
2018–ի գարնանը Նիկոլը, հաճախորդական գինը բարձրացնելու նպատակով, դուրս եկավ փողոց ու Սերժ էր մերժում։ Իսկ ահա Էդմոնը հավատարիմ էր օրվա իշխանությանը։ Նա հակահեղափոխական էր։ Հեղափոխությունն անց 5, սակայն, Էդմոնը դարձավ թունդ հեղափոխական ու մտավ։ Մտավ նիկոլական իշխանության հետույքը։ Բայց քանի որ Նիկոլի շուրջը լիքը սոված մանուկներ կային, ուստի Էդմոնին տեղ չհասավ նիկոլական իշխանության մեջ։ Փոխարենը հասավ չափալախ։
Մի պահ Էդմոնը ստիպված ընդդիմություն էր անում, բայց երկար չդիմացավ առերեսմանը։ Հատկապես որ թուլացած Նիկոլին արդեն պետք էին Էդմոնն ու մյուս հաճախորդները։
Հիմա Էդմոնը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Թե ինչ հանձնարարություններ է կատարելու, կարելի է գլխի ընկնել։ Էդմոնը, որպես քոքված հաճախորդ, օդում որսացել է, որ Նիկոլի մոտ պաշտոն ստանալու համար պետք է թուրքամետ լինել։ Որսացել է ու դարձել «խաղաղասեր»։ Գովերգում է Նիկոլի թուրքամետ գիծը՝ անունը դնելով խաղաղասիրություն։
Քաղաքականապես Էդմոնը վաղուց էր մահացել։ Հիմա մահացավ որպես մարդ, ով կիսում է Արցախի պետականության կորստի ու հազարավոր զոհերի պատասխանատվությունը։
Բարոյակա՞ն մարդ էր արդյոք Էդմոն Մարուքյանը։ Ո՛չ, նա բարոյական մարդ չէր։ Նա մի «սագագող» էր, որն ուզում էր ապրել հասարակության հաշվին և օրվա իշխանության հետույքում։
Հանգչիր, բայց ոչ խաղաղությամբ, Էդմո՛ն։
Հայկ Ուսունց