Կարծիք

15.03.2022 12:32


Համառոտ բացատրեմ, թե ինչ են առաջարկում ադրբեջանցիք իրենց հինգ կետերով

Համառոտ բացատրեմ, թե ինչ են առաջարկում ադրբեջանցիք իրենց հինգ կետերով

Համառոտ բացատրեմ, թե ինչ են առաջարկում ադրբեջանցիք իրենց հինգ կետերով`

Արցախը այլևս երբեք չի լինի հայկական, մենք էլ դառնալու ենք թուրքի ստրուկ։ Այսքան բան...

Ասեմ ավելին, միակ երկիրն, որ կարող է սրա դեմն առնել Ռուսաստանն է (մենք էլ կկարողանայինք, եթե իշխանության հայեր լինեին)։ Այս իրավիճանում միակ պաշտոնական կողմն ում սա ձեռք չի տալիս միայն ՌԴ Նախագահն է (իհարկե ելնելով իր շահերից, այլ ոչ թե մեր)։

Իսկ գիտե՞ք, թե ինչու է թուրքին սպասարկող ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկում այս հարցերը քննարկել ԵԱՀԿ-ի ֆորմատում. որովհետև այնտեղ Ռուսաստանը երեքից մեկն է և մեր տեղական արտադրության թուրքին թվում է, որ կարող է այս ձևով գցել ռուսին։ Ռուսին դժվար է լինելու ֆրանսիային ու ԱՄՆ-ին համոզել, որ այն ինչի հետ համաձայն է թե՜ Հայաստանի և թե՜ ադրբեջանի ղեկավարությունը, իրականում սխալ է և չի բխում Հայաստանի շահերից։

Մի խոսքով, վիճակը ոչ թե վատ է, այլ կործանարար...

Ու հավատացեք էդմոնի նշանակումը, դրոշի ետևում երեխայի թաքնվելը և իրեն այրի ներկայացնող ՔՊ-ի տղամարդ թեկնածուն ամենավերջին բաներն են, ինչի մասին մենք պետք է որ մտածեինք...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը