Լրահոս

26.07.2011 11:17


Կարսի «հայ–թուրքական բարեկամությունը» խորհդանշող արձանի տեղում ակցիա է իրականացվել

Կարսի «հայ–թուրքական բարեկամությունը» խորհդանշող արձանի  տեղում ակցիա է իրականացվել

Երեկ առավոտյան Կարս քաղաքում, այն հատվածում, որտեղից վերջերս Թուրքիայի  վարչապետ  Ռեջեփ Թայիփ  Էրդողանի հրամանով հանվել է «հայ–թուրքական բարեկամությունը» խորհրդանշող արձանը, հետաքրքիր նեխաձեռնություն է իրականացվել։

Թուրքական ԶԼՄ–ները  հայտնում են, որ երկու հոլանդացի  զբոսաշրջիկ՝ Վոուտեր Անտոնը և Էլկե Մերիեն, ի նշան արձանի  կազմաքանդման դեմ բողոքի, 120 ձեռքերի  արձանիկներ են դրել  հուշարձանի տեղում և նկարել դրանք քաղաքի համապատկերին։

Ընդ որում՝ ձեռքերից մի քանիսը պատկերել են ինչպես խաղաղության նշանը (վիկտորիան), այնպես էլ վիրավորանք  արտահայտող նշաններ, ինչպիսիք են երեք մատի համակցությունը, վերև բարձրացրած միջնամատը և այլն։

Նկարելուց հետո հոլանդացի  զբոսաշրջիկները  հավաքել են ձեռքերի արձանիկները՝ մի մասը տանելով իրենց հետ, մյուս մասը բաժանելով երեխաներին։

Թե ինչու են նրանք նման բան արել, պարզում է Թուրքիայի  ոստիակնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը