Աշխարհ

15.03.2022 11:37


ԱՄՆ Պետդեպը չի բացառել, որ ՌԴ-ի հետ համագործակցության պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն

ԱՄՆ Պետդեպը չի բացառել, որ ՌԴ-ի հետ համագործակցության պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն

ԱՄՆ արտաքին գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Պեկինի դեմ պատժամիջոցներ կկիրառի՞՝ Մոսկվային աջակցելու համար։

«Մենք չենք պատրաստվում հայտարարել, թե ինչի դա կարող է հանգեցնել։ Երկու «ավտոկրատ», որոնք ցանկանում են աշխարհն ավելի փակ, ավելի քիչ ազատ տեսնել, միավորում են իրենց ուժերը։ Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ ձև կարող է ստանալ նման համագործակցությունը»,-ասել է Փրայսը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Պեկինից օգնություն չի խնդրել՝ Ուկրաինայում ռազմական ներխուժման համար։

Նման պնդմամբ էր հանդես եկել Financial Times պարբերականը։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, թե արևմտյան լրատվամիջոցների պնդումները, թե Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել, ապատեղեկատվություն են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը