Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen Vento-ն ու Opel Zafira-ն, իսկ հետո բախվել են բետոնե արգելապատնեշներին. կա 1 զոհ, 1 վիրավոր
Երեկ՝ մարտի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78 կմ հատվածում բախվել են Vokswagen Vento և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են արտակարգիրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ 2-րդ սպայականգ ումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Դավթյանն ու Վահագն Էլոյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Թալինի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։