Աշխարհ

15.03.2022 11:28


Wildberries-ի աշխատանքում կրկին խափանում է տեղի ունեցել

Wildberries-ի աշխատանքում կրկին խափանում է տեղի ունեցել

Երեքշաբթի Ռուսաստանում Wildberries առցանց ռիթեյլերի աշխատանքում նկատվել են խափանումներ: Այդ են վկայում ինտերնետային ռեսուրսների աշխատանքը վերահսկող Downdetector ծառայության տվյալները։

Մոսկվայի ժամանակով ժամը 07:43-ի դրությամբ Wildberries-ի աշխատանքում խափանումների մասին 2327 հաղորդում է ստացվել: Խնդիրներ գրանցած օգտատերերի մեծ մասը (46%) բողոքել է հավելվածի խափանումներից, 43%-ը՝ պատվերին հետևելու դժվարություններից, 11%-ը՝ կայքի հետ կապված խնդիրներից։

Հիշեցնենք, որ նմանատիպ իրավիճակ է եղել նաև մարտի 14-ին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը