Լրահոս

15.03.2022 10:39


Ողբերգական դեպք՝ Կոտայքում. 20-օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է

Ողբերգական դեպք՝ Կոտայքում. 20-օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Այդ օրը՝ ժամը 12:20–ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «սրտի կանգ, շնչական կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-օրական երեխա:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 20-օրական Ջոն Տ.-ն է, որը տանը սնունդ ընդունելիս վատացել է և հարազատների ներկայությամբ մահացել:

Այս խորագրի վերջին նյութերը