Տնտեսական

15.03.2022 10:25


Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը

Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը

Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը:

Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը:

Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում.

պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000-200 000 ՀՀ դրամ,

ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ:

Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից:

Հիշեցնենք, որ օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:

Այս խորագրի վերջին նյութերը