Ադրբեջանը 15 օր առաջ ևս 2 կմ խորացել է Սյունիքում՝ գրավելով Կապանի Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը և վրաններ խփել, զրկել գյուղը խմելու ջրից
Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի բնակչուհի, թոշակառու Հասմիկ Ղազարյանն այսօր կապ հաստատեց ArmDaily.am-ի խմբագրություն և ասաց, որ չի կարողանում այցելել Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ զոհված որդու գերեզմանին, քանի որ ադրբեջանցիները մոտ 15 օր առաջ տեղավորվել ու վրաններ են խփել նախկին Վերին Հանդ գյուղի տարածքում, որտեղ գտնվում է նաև Ներքին Հանդի գերեզմանոցը։
Ներքին Հանդի բնայչուհին ասաց, որ ադրբեջանցիների հայտնվելը նորություն էր ու գյուղի բնակիչները նրանց նկատել են պատահաբար, երբ գերեզմանի մոտակայքում կենդանիներին են տարել արոտի։
«Ներկա պահին մեր գյուղի անմիջապես դիմացն են կանգնած։ Արդեն երկու հատ վրան դրել են, երեքն էլ կան ու փաստացի հինգ հատ վրան կա մեր տարածքում։ Այս րոպեին կարող եմ ասել, փաստորեն փետրվարի 27 կամ 28-ին են եկել՝ մարտին այնտեղ են եղել՝ հաստատ եմ ասում Ձեզ և նոր են հայտնվել»,-ասաց տիկին Հասմիկը։
Ներքին Հանդի բնակչուհին ասաց, որ ամբողջ գյուղի գերեզմանոցն է այժմ թշնամու վերահսկողության տակ, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրը ևս այնտեղ է գտնվում, որտեղ այս պահին ադրբեջանցի զինվորականներն են տեղակայվել։
«Մեր մահացածները ամփոփված են այդ գերեզմանոցում, մեր գյուղում ով մահանում է՝ այդտեղ ենք թաղում, մեր ջուրն այնտեղից է գալիս՝ անմիջապես իրենց դիմացն է։ Փաստացի հիմա այնտեղ են ադրբեջանցիները՝ հինգ վրան խփած։ Մենք ի՞նչ կարող ենք անել, գյուղացի մարդիկ ենք, ոչինչ կարող ենք»,-ասաց տիկին Հասմիկը։
Ներքին Հանդի բնակչուհին նշեց, որ բազմաթիվ մարդիկ բանջարեղենների մեծ տարածքներ ունեին, իրենց կենդանիների արոտավայրերն են ու փաստացի գյուղի առաջ ապրուստի խնդիր է առաջանալու։ Բանջարեղենի տարածք ունեցող գյուղացին վախենում է գնալ իր տարածք, քանի որ չգիտի ինչ խնդիր կարող են ունենալ ադրբեջանցի զինվորականների հետ, բացի այդ մի քանի տարի առաջ Կառավարությունն իրենց մրգատու ծառերի տնկիներ էին տվել, սակայն մարդիկ վախենում են գնալ այդ կողմ։
«Մենք այնտեղից կանաչի էինք հավաքում, անասունների հերթն էր, մեր հարևանի հերթն էր, ամուսինս իր եղբոր հտ գնացել են այդ կողմերը՝ տեսել են՝ վրաններ են խփած, երկուսը դատարկ են եղել, երրորդի միջից արդեն բարձր ձայներ են լսել։ Հետո որ իջան մեր պոստ, մեր հայ զինվորականները ասել են՝ ինչի՞ եք գնացել այնտեղ։ Չհասկացանք, մեր գյուղն է, մեր ապրուստն է, մենք դրանով ենք ապրում՝ ոնց թե ինչի ենք գնացել։ Մեր սեփական հողերն է փաստացի, մեր գյուղն է դա, իսկ հիմա չենք կարողանում գնալ՝ վախենում ենք»,-ասաց Հասմիկը։
Ներքին Հանդի բնակչուհին նշեց, որ աշխարհազորի ղեկավարն այսօրվա դրությամբ իր ամուսնու և տղայի հետ գնացել են, նայել են ադրբեջանցի զինվորականների նոր դիրքավորումը, սակայն ոչինչ անել չեն կարող, քանի որ վերադասից որևէ գործողության դիմելու հրաման չկա։
«Այսօրվա դրությամբ աշխարհազորի պետն ասում է, որ փաստացի մեզ հրաման չեն տալիս։ Ասում է՝ ՊՆ-ն պետք է հրահանգ տա, որ տեսնենք ինչ ենք անում՝ հրահանգ չկա։ Գյուղում նորմալ է, բայց վախով ենք ապրում։ Չորս օր առաջ կրակոցներ էին հնչում, 400 մետրի վրա ենք, իրենց պոստը մեր գյուղի դիմացն է՝ ասում են՝ ինչ-որ պալիգոն են սարքել»,-ասաց Ներքին Հանդի բնակչուհին։