Վեդիում ՔՊ-ական տղամարդ թեկնածուն գրել է, որ ինքը «այրի» է
Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում նոր ընտրություններ կանցկացվեն։ Թեկնածուներն արդեն ներկայացնում են իրենց հայտարարագրերը, որտեղ հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել ՔՊ-ական թեկնածուներից մեկի կողմից․ տեղեկացնում է hraparak.am-ը։
Վեդի համայնքի ավագանու թեկնածու Խաչատրյան Համլետն իր գույքի և եկամուտների հայտարարագիրը լրացնելիս ընտանեկան դրությունը նշել է՝ «Այրի»։ Այսինքն՝ տղամարդ թեկնածուն իրեն ամուսինը կորցրած կամ ամուսնալուծված կին է համարում։
Նշենք, որ այսպիսի զավեշտալի դեպք գրանցվել էր նաև Դիլիջանի ընտրությունների ժամանակ երբ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն իր սեռը նշել էր «արու», ինչպես կենդանիների դեպքում է։ ՔՊ-ականներից, փաստորեն, այսպիսի երևույթները հեռու չեն, քանի որ նրանց մեծ մասը, հատկապես համայնքներում, տարրական գրագիտությունից զուրկ են, մեծ մասը բարձրագույն կրթություն չունի, իսկ որոշներն անգամ նորմալ գրել-կարդալ չգիտեն։