Քաղաքական

14.03.2022 20:10


Դատարանը մերժեց՝ Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը (տեսանյութ)

Դատարանը մերժեց՝ Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը (տեսանյութ)

Դատարանը մերժեց՝ նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, փոխարենը բավարարեց մեկ այլ միջնորդություն՝ վերացնելով զանգեր կատարելու և տեսակցելու արգելանքը։

Հիշեցնենք, որ Կենտրոնի նստավայրում այսօր տեղի էր ունենում «Դրոշի գործ»-ով դատական նիստը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին ներկայացրեց՝ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու նոր միջնորդություն՝ առաջարկելով 5 մլն ՀՀ դրամ։ Փաստաբանը ներկայացված նոր միջնորդությունը հիմնավորեց ՝ Նարեկ Մանթաշյանի վատթարացած առողջական խնդրով։ Ըստ փաստաբանի, շաքարային դիաբետ ունեցող ամբաստանյալին ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել և պատշաճ չի կազմակերպել նրա առողջական իրավունքը։

Մեղադրող կողմն առարկեց փաստաբանի ներկայացրած նոր միջնորդությունը։ Հայտարարված ընդմիջումից հետո դատարանը շարունակեց նիստը՝ հայտարարելով, որ միջնորդություներից մեկը մերժվել է, մյուսը՝ բավարարվել։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը