«WikiLeaks». «Թուրքիայի արխիվներում հայերի ցեղասպանությունը վկայող փաստաթղթերի կեղծում և «մաքրում»»
«WikiLeaks»–ը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը, որտեղ խոսվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը ժխտելու թուրքական կառավարության քաղաքականության և արխիվային փաստաթղթերի կեղծման փորձերի մասին։ Այդ գաղտնի փաստաթղթում ներկայացվում է 2004թ. հուլիսի 12–ին Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության հավաքած մեկնաբանությունները և թուրք, օտարերկրյա պատմաբանների վկայությունները։ Այնտեղ նշվում է, որ հայ–թուրքական հաշատեցման ամենամեծ խոչընդոտը հայերի ցեղասպանության երկընտրանքն է և Թուրքիայի ժխտողականությունը։ Ասվում է նաև, որ հայ համայնքը բազմաթիվ վկայություններ ու փաստաթղթեր է հավաքել, որոնք ապացուցում են 1915–16թթ. ավելի քան մեկ միլիոն հայերի ոչնչացնելու թուրքական կառավարության միտումնավորությունը։