«Սովոր ենք մանկուց ամեն ինչ կիսել». Կոնգոյում տղամարդն ամուսնացել է եռյակ քույրերի հետ, որոնք չեն ցանկացել իրարից բաժանվել (տեսանյութ)
Կոնգոյում բնակվող տղամարդն ամուսնացել է միանաման եռյակ քույրերի հետ, որոնք, չցանկանալով բաժանվել, ցանկացել են նույն տղամարդու կանայք դառնալ, գրում է Oddity Central-ը:
Լուվիզո անունով 32-ամյա տղամարդն ամուսնացել է Նատաշա, Նատալի և Նադեժ քույրերի հետ, ինչից հետո բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձել են արտասովոր ընտանիքին: Ի սկզբանե Լուվիզոն սոցկայքերից մեկում ծանոթացել է Նատալիի հետ ու սիրահարվել: Սիրավեպի սկզբանական շրջանում քույրերը սիրահարվածին խաբել են՝ տարբեր հանդիպումներին ներկայանալով որպես Նատալի: Լուվիզոն չի կարողացել տարբերել քույրերին և ի վերջո սիրահարվել է երեքին էլ: Երբ ճշմարտություները բացահայտվել է, քույրերը պատմել են, որ սիրահարվել են նրան, ուստի տղամարդը համաձայնել է միանգամից երեքի հետ ամուսնանալ:
«Ես քիչ էր մնում ուշաթափվեի: Բոլորին հարցրի՝ ո՞վ է Նատալին: Նրանք ինձ ասացին, որ ես նրանց բոլորի հետ հանդիպել եմ տարբեր օրերին: Ես շփոթվեցի, քանի որ ծրագրել էի ամուսնանալ Նատալիի հետ, բայց ինձ շփոթեցրեց այն, որ չկարողացա ամուսնանալ քույրերից մեկի հետ և թողնել երկուսին»,-պատմել է տղամարդը:
«Թեև մարդիկ անհնարին են համարում, որ երեք կանայք կիսեն մեկ ամուսին, բայց մեզ համար ամեն ինչ կիսելը սովորական է դեռ մանկուց»,-պատմել է Նատալին։
Լուվիզոյի՝ բազմակնությանը դիմելու որոշումն այնքան էլ լավ չի ընդունվել ընտանիքի կողմից: Նրա ծնողները «արհամարհել» են նրան դրա համար և նույնիսկ չեն մասնակցել հարսանեկան արարողությանը:

Աղբյուրը՝ tert.am