Լրահոս

14.03.2022 12:23


Հայաստանում անհասանելի են Russia Today, Россия 24, ОРТ, Спутник Армения յութուբյան ալիքները

Հայաստանում անհասանելի են Russia Today, Россия 24, ОРТ, Спутник Армения յութուբյան ալիքները

Մարտի 14-ի առավոտից հայաստանցի օգտատերերի համար Youtube տեսահոսթինգում անհասանելի են ռուսական մի շարք ալիքներ։ Այս պահին անհասանելի են Russia Today, Россия 24, ОРТ, Спутник Армения յութուբյան ալիքները։

Դեռևս մարտի 11-ին YouTube-ը հայտարարել էր, որ արգելափակում է ռուսական պետական լրատվամիջոցների ալիքների հասանելիությունն ամբողջ աշխարհում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը