Մարտի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 466 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 944 մարդ, մահացել է 15 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 635 975, այստեղից ապաքինվել է 1 588 829 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 569:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 5 234 փորձարկում, այդ թվում 3 410-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 824-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 8.9% է, վերջին 14 օրվանը՝ 15.34%, վերջին 7 օրվանը՝ 12.36%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 833 144 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 124 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:
Վրաստանում կորոնավիրուսի 466 նոր դեպք է գրանցվել

Աղբյուրը՝ jnews.ge