Աշխարհ

26.07.2011 09:28


Իրանը մտադիր է գազ արտահանել Եվրոպա՝ շրջանցելով «Nabucco»–ն

Իրանը մտադիր է գազ արտահանել Եվրոպա՝ շրջանցելով «Nabucco»–ն

Իրանի, Իրաքի և Սիրիայի նավթային նախարարները  երեկ Իրանի խոշորագույն գազի հանքավայր Հարավային Պարսից Եվրոպա գազ արտահանող գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Տեղեկատվությունը  տարածել է իրանական «Shana» գործակալությունը։

Ինչպես նշված  է գործակալության տարածած հաղորդագրության մեջ,  5 հազ. կմ երկարությամբ ձգվող և 10 մլրդ դոլար արժողությամբ գազատարի կառուցումը հնարավորություն կտա Հարավային Պարսից Եվրոպա գազ արտահանել Իրանով, Սիրիայով, Լիբանանով և միջերկրածովյան տարածաշրջանով։

Իրանի պետական գազային ընկերության ղեկավար Ջավադ Օջին հուշագրի ստորագրումից հետո հայտարարել է.

–16 տրլն խմ գազի  պաշարներով Հարավային Պարսը համարվում է արտահանման վստահելի աղբյուր, ինչը գազատարի  կառուցման համար անհրաժեշտ պայման է համարվում, պայման, որը չունի «Nabucco»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը