Լրահոս

22.04.2009 10:42


Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից՝ ապրիլի 25-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որին կմասնակցեն  ՀՀ Պաշտպանության, Առողջապահության նախարարները, ՀՀ Զինվաշ ուժերի գլխավոր շտաբի պետը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ոստիկանապետը, Երևանի քաղաքապետը և հանրապետության մարզպետները: Խորհրդակցության ընթացքում կամփոփվեն 2008թ. աշնանային զորակոչի արդյունքները և 2009թ. գարնանային զորակոչի խնդիրները:

Այս խորագրի վերջին նյութերը