Ավստրալիայի ցուցահանդեսում տրիցերատոպսի լավ պահպանված կմախք են ներկայացրել
Ավստրալիայի Մելբուռնի թանգարանում բացվել է «Տրիցերատոպս. դինոզավրերի ճակատագիրը» ցուցահանդեսը, որի գլխավոր ցուցանմուշը Հորիդուսի տրիցերատոպսի կմախքն է։ Այն իր լավ պահպանվածության շնորհիվ է սեփական անվանում ստացել։ Կմախքն ունի 266 ոսկոր կամ ընդհանուրի 85 տոկոսը, ինչը նրա հենքը դարձնում է ամենաամբողջականն աշխարհում։ Եվ դա պատահական չէ, քանի որ Հորիդուսը շատ հետաքրքիր ճակատագիր է ունեցել, գրում է «Տեխկուլտը»։
Կմախքը տպավորում է ոչ միայն իր չափսերով՝ 7 մետր երկարությամբ և 2 մետր բարձրությամբ, մեկ տոննայից ավել քաշով, այլև ոսկորների որակով։ Ընդ որում, դրանց վրա նույնիսկ որոշ քարացած ջիլեր են պահպանվել, իսկ պոչում կան բոլոր ոսկորները՝ մինչև ամենափոքրը։ Գանգի ամբողջականությունը թույլ է տվել 3D էնդոսկոպիայի միջոցով որոշել Հորիդուսի ուղեղի չափն ու ձևը: Գիտնականները շատ բան են իմացել նաև նրա ներքին ականջի կառուցվածքի մասին և կարողացել են վերականգնել դինոզավրի քայլվածքը, որն արտացոլվել է ցուցանմուշի դիզայնում։
Հորիդուսի ապշեցուցիչ պահպանման գաղտնիքը պայմանավորված է երկու գործոնով։ Նախ, դինոզավրի մահվան վայրը 67 մլն տարի առաջ ժամանակակից Մոնտանայի տարածքում լուռ և հանգիստ գետի հունն է եղել՝ ճահճացած ափերով: Ոսկորները թաղվել են ավազի շերտի տակ, սակայն դա աղետների հետևանքով չի տեղի ունեցել, առանձին բեկորներ չեն ցրվել տարածքով և դրանք ցաքուցրիվ չեն արել այլ կենդանիները։ Երկրորդը, Հորիդուսն իր մահով է մահացել՝ ծեր դինոզավրը վերջին անգամ պառկել է հանգստանալու և այլևս ոտքի չի կանգնել, իսկ նրա մարմինը հետագայում ծածկվել է տիղմով ու ավազով:

Աղբյուրը՝ news.am