Աշտարակում 39-ամյա վարորդը Mazda 6-ով տապալել է երկաթե էլեկտրասյունը, այնուհետև տաղավարն ու հայտնվել մայթին, կա վիրավոր
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Զոհրաբյանը իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեի մոտ դուս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա կոտրել կանգառի համար նախատեսված ցուցանակը, հայտնվել մայթում, առաջ ընթանալով տապալել տաղավարը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տապալված էլեկտրասյունը տեղափոխել ավտանգ վայր, մայթից հեռացրել են տաղավարի կոտրված մասերը, այնուհետև սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ճանապարհը եղել է անցանելի, քանի որ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կարգադրությամբ քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները ողջ գիշեր կատարել են ճանապարհը ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու աշխատանքներ։