Մեկնաբանություն

13.03.2022 15:18


Ինչ պետք ա՝ էն էլ բանակցում են

Ինչ պետք ա՝ էն էլ բանակցում են

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցով չի բանակցելու Իլհամ Ալիևի հետ։ Հայտարարեց, որ չի բանակցելու, բայց սկսեց ինտենսիվ բանակցել՝ անունը դնելով շփումներ, զրույցներ։

Նիկոլն ու իր արտգործնախարարը ժամերով բանակցում էին, բայց հպարտ քաղաքացիներին խաբում էին, թե բա չենք բանակցում։

Եկավ մի պահ, երբ Նիկոլն արդեն չէր կարող թաքցնել, որ բանակցում է ու որոշեց դիմել լկտիության՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ ինչ պետք ա՝ էն էլ բանակցում են։ Պատերազմից մեկ–երկու օր առաջ Ալիևը բացահայտեց, թե ինչ էր պետք Նիկոլին ու ինչի շուրջ են իրենք բանակցել։

Ադրբեջանի նախագահն ասաց, որ իրենք բանակցել են «Ժամանակ ու աթոռ՝ Ղարաբաղի դիմաց» բանաձևով։ Նա բացահայտեց, որ բանակցությունների ժամանակ Նիկոլն իրենից ժամանակ է խնդրել, որպեսզի աթոռն ամրացնի, որ կարողանա առանց հետ նայելու հանձնել Ղարաբաղն Ադրբեջանին։

Նիկոլը հայտարարեց, որ հարցազրույց կտա ու կբացահայտի, որ Ալիևը ստում է։ Ավելին, Նիկոլն ասաց, որ երբ ինքը սկսի բացահայտումներ անել, Ադրբեջանում ներքաղաքական ցնցումներ կլինեն։

Ինչպես հայտնի է, Նիկոլը ոչ մի հարցազրույց էլ չտվեց։ Ավելի ստույգ՝ հարցազրույցը Հ1–ին տվեց, բայց այն եթեր չգնաց։ Դրանով, ըստ էության, հաստատվեցին Ալիևի ասածները։

Հիմա նիկոլենք սկսել են Թուրքիայի հետ բանակցել։ Թութակի պես կրկնում են, թե բա ամեն ինչ առանց նախապայմանների է, բայց դա բլեֆ է, քանզի Նիկոլը թուրք–ադրբեջանական բոլոր նախապայմանների մեծ մասը բավարարել է, մյուս մասն էլ բավարարման փուլում է։

Արարատ Միրզոյանը բերանը լայն բացած ժպտում էր իր թուրք պաշտոնակցի, ես կասեի՝ գաղափարակցի հետ հանդիպման ժամանակ։

Հանրության լայն շրջանակներին հայտնի չեն հայ–թուրքական բանակցությունների մանրամասները։ Հայտնի է միայն, որ հայ–թուրքական գործընթացին մասնակցում է նաև Ադրբեջանը, որն օրերս 5–կետանոց «խաղաղության» պայմանագիր է դեմ տվել Նիկոլ Փաշինյանին՝ զուգահեռաբար հումանիտար ճգնաժամ ստեղծելով Արցախում։

Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ ինքը Երևանի հետ բանակցելու է միայն ադրբեջանական շահերը հաշվի առնելով։ Չավուշօղլուն բերանը բաց Արարատի հետ հանդիպելուց հետո հայտարարեց, որ գոհ է բանակցություններից։ Դա նշանակում է, որ ադրբեջանաթուրքական պահանջները բավարարվում են ու գնում ենք դեպի մահաբեր «Խաղաղության դարաշրջան»։

Նիկոլը հանձնում է հայկական բոլոր շահերը՝ հանուն աթոռի։ Եվ այս ամենը «հպարտ» քաղաքացու թիկունքում։ Հիմա էլ թուրքերի հետ են «Ինչ պետք ա՝ էն էլ բանակցում»։ Հետևանքները դժվար չէ կանխատեսել։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը