Կարծիք

13.03.2022 10:30


Երջանիկ ապո՞ւշ, թե՞ դավադիր

Երջանիկ ապո՞ւշ, թե՞ դավադիր
Նայում ես ՀՀ արտգործնախարար կոչեցյալի երջանիկ դեմքին Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը ու մտածում, չէ՞ որ այդ լայն ժպիտը վերագրվում է նաև մեզ բոլորիս։
Օտարի համար այս պատկերը նշանակում է, որ հայ ժողովուրդը զուրկ է տարրական ազգային արժանապատվության զգացումից։ Նա մոռացել է ցեղասպանությունը, իր կորսված հայրենիքը, 44-օրյա պատերազմը, հազարավոր զոհերին, տառապող Արցախն ու սահմանամերձ գյուղերը։
Ցանկացած օտար գործիչ, լրագրող կհասկանա, որ «առանց նախապայմանների» արտահայտությունը նշանակում է, որ հայկական կողմը համաձայնել է թուրք-ադրբեջանական տանդեմի, այդ թվում Ադրբեջանի կողմից երեկ առաջադրված 5 վերջնագիր-պայմաններին՝ հանուն «խաղաղության»։ Իսկ թե որոնք են ճիվաղի և նրա ճիվաղիկների երազած «խաղաղության» պայմանները, ուղղակի սարսափելի է պատկերացնել։
Իսկ արդյոք նրանք ճիշտ չե՞ն։ Չէ՞ որ այս ամենը մենք բոլորս հանդուրժում ենք։ Առանձին հայտարարությունները, դժգոհ գրառումները, ինչպես սույն գրառումը, հայհոյանքները ոչինչ չարժեն, այլ ընդամենը ինքնաարդարացումներ են։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը