Մեկնաբանություն

12.03.2022 18:49


Ինչու է բերանը բացել Արարատ Միրզոյանը

Ինչու է բերանը բացել Արարատ Միրզոյանը

Նախ պատճառն այն է, որ թուրք է տեսել։ Մոտիկից։ Ձեռքն էլ բռնել է։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները քաղաքական թուրքեր են։ Իրենց համար թուրքի հետ շփումն արդեն իսկ մեծ ձեռքբերում է։ Ուրախանալու առիթ։ Այնպես որ Արարատի լայն բացված բերանը բնական է։ Այդպես բերաններն ուրախությունից բացում են պուտանկեքը, երբ պայմանավորվում են փողի ու այլ պայմանների շուրջ։ Տվյալ դեպքում ուրախությունն առանց փողի է։ Ավելի ճիշտ՝ փողի փոխարեն ակնկալվում է իշխանության պահպանում։

Նիկոլենք թուրքերի հետ պայմանավորվում են Հայաստանը վիլայեթացնել՝ հույսով, որ վիլայեթ նայողն ու տարածքում փող հավաքողն իրենք լինեն։ Թուրքերի տակ, բնականաբար։ Թուրքիան համաձայնել է։ Դրա համար է Արարատի բերանը բաց։

Արարատն ուրախ է Չավուշօղլուին մոտիկից տեսնելու փաստով, քանզի իրեն հաջողվել է պաշտոնակցի հետ շփվել, իսկ ահա Նիկոլին չի հաջողվել իր պաշտոնին համարժեք պաշտոնյայի տեսնել մոտիկից։

Նիկոլը Էրդողանից հանդիպում խնդրեց, բայց նրան պասլատ արեցին։ Ասացին՝ գնա Ալիևից «դաբռոն» ստացի, նոր կգաս կխոսենք։ Դատելով ամենից՝ Ալիևը կողմ է եղել, որ նիկոլենք թուրքերի հետ «երկխոսեն», բայց պայմանով, որ բավարարելու են թուրք–ադրբեջանական բոլոր նախապայմանները։ Նիկոլը դրանք բավարարել է, ու հիմա Արարատը հնարավորություն ունի թուրք տեսնելիս ժպտալ։

Արարատը չի ամաչում բերանը բացելուց։ Չի ամաչում, որ թուրք–ադրբեջանական տանդեմը դեռ մեր տղաներին պատանդ ու գերի է պահում։ Արարատը չի ամաչում, որ դեռ բոլոր զոհերին չենք գտել, որ իրենք Եռաբլուրը մեծացրել են հազարավոր գերեզմանոցներով, որ թուրքը Զանգեզուրի միջանցք է պահանջում։ Չի ամաչում, որ իրենք երիտհայերով հանձնել են Արցախի տարածքները և «փուռը» տվել պետականությունը։ Արարատը բերանը բացում ու չի ամաչում, քանզի ոչ մի պուտանկա չի ամաչում իր արածից։

Արարատի, իր շեֆի ու ուսապարկերի համար խնդիր չէ, որ Թուրքիան մահաբեր զենքով սպանում էր մեր տղաներին։ Արարատին ու իր նմաններին հազարավոր տղաներն ու Արցախն էին խանգարում, որ սրանք իրենց գեների կանչով թուրք տեսնելիս ժպտան։

Արարատ Միրզոյանը ժպտում է, քանզի հայ ժողովուրդն իրենց մաման դեռ չի լացացրել։

Արարատը ժպտում է, քանզի իրենք առայժմ հաղթել են հայ ժողովրդին։ Հաղթել են՝ թուրքերի օգնությամբ, քանզի արդեն ակնհայտ է, որ Նիկոլը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո ու 2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում մնաց վարչապետի աթոռին Թուրքիայի ու Ադրբեջանի գործուն աջակցությամբ։

Արարատը բերանը բացել ու ծիծաղում է, բայց ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում։ Մնում է պարզել, թե սա արդյոք վե՞րջն է, թե՞ հայ ժողովուրդը դեռ ուզում է ապրել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը