Դիմադրության շարժման շրջանակներում մարզային հանդիպումները շարունակվում են
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շարունակում են մարզային այցերը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Ասպրամ Կրպեյանն այսօր Վայոց ձորի մարզում հանդիպումներ են ունեցել Վայք և Եղեգնաձոր համայնքների, իսկ պատգամավորներ Աշոտ Սիմոնյանը, Թադևոս Ավետիսյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը՝ Աշտարակ համայնքի բնակչության հետ։
Դաշինքի ներկայացուցիչները խոսել են ՀՀ-ի, Արցախի առջև ծառացած առանցքային մարտահրավերների, Արցախում հատկապես վերջին օրերին ստեղծված գերլարված իրադրության, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին իրողություններով պայմանավորված ճգնաժամի խորացման, հասարակության շրջանում խուճապային տրամադրությունների տեղիք տվող պարենային անվտանգության և այլ հարցերի մասին։
Հանդիպումների մասնակիցները բազմաթիվ հարցեր են ուղղել բանախոսներին, որոնք առնչվել են ինչպես վերոնշյալ խնդիրներին, այնպես էլ Սփյուռքին, ՀՀ իշխանությունների վարած պառակտիչ ու կործանարար քաղաքականությանը, իսկ Արցախի, պարենային անվտանգության և մի շարք այլ պարագաներում՝ քաղաքականության և քայլերի ուղղակի բացակայությանը։
Հանդիպումների օրակարգում և քննարկումներում առանցքային տեղ է զբաղեցրել «Հայաստան» դաշինքի կողմից ձևավորվող Դիմադրության շարժումը համազգային-համահայկական շարժման վերածելու խնդիրը։ Բանախոսները ներկայացրել են Շարժման ճանապարհային քարտեզն ու Հայաստանի բոլոր մարզերում, յուրաքանչյուր համայնքում ու բնակավայրում Դիմադրության շարժում ծավալելու օրախնդիրը։
Հանդիպումներում փաստվել է, որ համազգային Դիմադրության շարժման միջոցով պետք է հեռացվի իշխող վարչախումբը, և միմիայն այդ դեպքում կստեղծվեն ստեղծված աղետալի իրավիճակից դուրս գալու նախապայմաններ